понедельник, 12 октября 2020 г.

Երկիր մոլորակի ճիչը




                 Պատերազմներ․․․             
                                                          Լյուբա Քոթանջյան   ք․Երևան,  12 հոկտեմբերի 2020թվական
Արդի քաղաքակրթության աստիճանը,որ բնորոշվում է առավել զարգացած երկրների մակարդակով XXI-րդ դարում պատերազմը -գեհենի՝,դժոխքի է վերածել։Ժամանակակից զինտեխնիկան ավերում է մոլորակի կանաչ տարածքները,այրում ու փոշիացնում է հողը։
   Այո՛,այն հողը որով պիտի սնվի,ապրի ու արարի ողջ մոլորակի բնակչությունը, բայց ինչի՞ն ենք ականատեսը դառնում։
  Մոլորակի ճիչը ո՛չ մեկին հասու չէ։
  Հարստանալու,բռնազավթելու,տիրանալու մոլուցքը այնքան գայթակղիչ է ու կործանարար,որ արդյունքը անմեղ մարդկանց զոհվելն է,հաշմանդամ դառնալը,իրենց հոգու խորքում վրեժի  ցասում պահելը,զավակների անդառնալի կորուստները, բնավեր դարձած  մարդիկ․․․ո՞վ է այս ամենի պատասխանատուն․․․Մինչև օրս օդում մնացած հարց․․․
   Մոլորակը ճչում է--
Անտարբերություն է լսող չկա-Ցավալի է,բայց իրական է․․․
Ինչու՞ ձգտել ուրիշինը տիրանալ,երբ ունես քոնը և շատ ավելի բավարար է քան պատկերացնելը
  Ինչու՞ այրել հողը,մարդկությանը մատնել սովի ուզրկանքների,թույլ չտալ վարելու, ցանելու, կառուցելու, շենացնելու ու բարեկեցիկ կյանքով ապրելու․․․
          Սիրիան,Իրաքը,Լիբիան,Լիբանանը,Արցախը․
Մորորակի ողջ մարդկությունը միահամուռ ջանքեր պետք է գործադրի ու,Ո՛չ ասի պատերազմին ու կամայականություններին․․․
․Մոլորակը անտեր չէ․․․
                                  

воскресенье, 14 июня 2020 г.

Մենություն


                    
       
                                                                                    Լյուբա Քոթանջյան
                                                                                  ք․ Երևան ,14 հունիսի  2020թ․

 Հնչյունները թևածում էին օդում,մի պահ ասես կանգ առան,կախված մնացին ու լսվեց շշնջյուն
  —Մենա՞կ ես։
      Հնչյուններն են ինձ հետ․․․
  Նոտաների արտածումը կտրեց իրական կյանքի գոյությունը և միաձուլվեց ծնված մեղեդու ելևէջների հետ ու տարավ ունկնդրին այնտեղ որտեղից ծնվել էր։ Որքանո՞վ ներթափանցեց,այն որքա՞ն պիտի հարատևեր․․․ժամանակը միայն կպարզաբաներ։
  Բնության բոլոր երևույթները արտածվել են երաժշտությամբ ․ծովը՝ալեկոծված, խաղաղ,լուսընկա․․․փոթորիկներ,մրրիկներ, քամին՝ փոշառատ ուժեղ ու կործանարար․․․ու բնությունը ողջ էությամբ ,տեսանելի և անտեսանելի իրողությամբ երաժշտության հնչյունների արտապատկեր է։
   Ամեն բացվող օր մարդուն պարգևում է ապրելու գաղափար,ոմանք շատ դժվար կացության մեջ են ընկնում,ընկճվում,տրտմում։Անհաջողություններ մեկը մյուսից հետո,ի՞նչ անել,այստեղ օգնության է գալիս երաժշտությունը։Այդ պահին ըմբոշխնած մեղեդին ուղեփակոցի նման  մխրճվում է ինքնագիտակցության մեջ,խլում օրվա հոգսը,մտածմունքը,ամեն ինչ վերածվում է ճախրանքի ու հոգսաթափ անում տխուր մտքերը,օրվա անց ու դարձը մոռացվում է և՛ լավը ,և՛ վատը։
  Երաժշտությունը՝իրեն բովանդակությամբ կտրում է ունկնդրի մտքի բոլոր թելերը,դարձնում է նրան  ստեղծագործողի մտքի ուղեկիցը։ Մեղեդին՝,եթե բառեր կան անընդհատ գիտակցության մեջ է մնում անգամ երբ դադարում է հնչեղությունը։
  Հոգսաթափ վիճակ է ստեղծվում,այն շարունակվում է այնքան ժամանակ որքան ընկալումը արդիական է ու տպավորիչ,հնարավոր է անգամ քնած ժամանակ չդադարի ներգործել։   Երաժշտությունը մաքրում է մարդու հոգին, ֆիզիկական ուժ է տալիս,առողջացնում է։
Անընդմեջ երաժշտություն լսող մարդը երբեք չի վիճում,վատ իրավիճակներում արագ կողմնորոշվում ու հեռանում է այդ միջավայրից,վիրավորական,անհարգի տհաճ խոսքեր արտասանել անկարող է,որովհետև միտքը զբաղված է մաքրեմաքուր երաժշտական հնչյուններով,բարությամբ,լավատեսությամբ,միայն լավ մտքերով ու հույզերով,ու ամեն վատ բան շրջանցում է աննկատ,այն խորթ է իրեն։Խաղաղություն և առողջություն բոլորին․․․Ամեն





четверг, 21 мая 2020 г.

Խաչբառ






















 Հորիզոնական
1.       ՈՒրիշների գործերի մեջ մտնել՝խառնվել,չեզոք չմնալ,հեռու չկանգնել,իբրև միջնորդ հանդես գալ։
2.       Խրախուսիչ դիրք բռնել,վերաբերմունքով հավանություն՝հաճություն արտահայտել,մեկին գովել,գործունեությունը լավ համարելով։
3.       Բարդ,հասկանալու համար դժվարին,խրթին։
4.       Պատմականորեն հաստատված կարգ,օրենքի ուժ ստացած սովորություն։
5.       Վայելուչ, բարեկիրթ,իր պատիվը ճանաչող, պատվի թելադրանքով գործող,հավատարիմ,արդար անկեղծ, շիտակ։
6.       Մի շարվածքից բազմացրած գրքի ամբողջ տպաքանակ։
ՈՒղղահայաց
1.       Ընտրովի անձ,որին հանձնվում է հասարակության որևէ հաստատության տեսչական,հաճախ նաև վարչական հսկողությունը։
7 Հիմնական ռեսուսները ներկայացնող դրամական կամ նյութական միջոցների ամբողջություն։
      8․Մարզական խաղի ժամանակ թևճակով այն ցանցի վրայով մի կողմից մյուսն են նետում։
      9․Որևէ գործի կատարումը ստանձնել,ուշադրության՝զբաղմունքի առարկա դարձնել,ժամանկը  
       Նվիրել մի գործի

суббота, 25 апреля 2020 г.

Ո'չ ճակատագրից պետք չէ դժգոհել


Ո'չ ճակատագրից պետք չէ դժգոհել:
Այն չի բողոքում, չի ըմբոստանում, անմնացորդ քոնն է, հլու հնազանդ ու անբաժան: Նա ոչինչ չի պահանջում քեզանից, անտարակույս, որքան էլ նեղացնես, դժգոհես, միևնույնն է այն քո լծակն է, որն ունի հենման կետ. այդ դու ես:
Բնականաբար, երբ հենման կետը պարարտ միջավայրում չի այն կարող է խաթարել լծակի համընթաց շարժումը ու պատահել անսպասելին:
Կրկին դժգոհել պետք չէ , դարձյալ մեղքը քո մեջ փնտրիր ու ելքը կգտնես, այլապես կքայլես ընդեմ ճակտագրի և բազում փորձությունների կենթարկվես:
Մեղավորությունն ու մեղքի զգացումը ամենամեծ պատժի ինքնազգացողություններն են, սրանք տարանջտում են սեփական եսը ու տալիս իրականության ճժգրիտ նկարագիրը:
Այսօր իրականությունը վերացական, աբստրակտ, տեսք է ստացել, նրա ընդհանրական հասկացությունը կորցրել է իր համակարգված ամբողջականությունը սուտն ու կեղծիքը իրենց բոլոր կողմերով ավելի համակարգված ու գերիշխող են....
"Չէ, դժգոհել պետք չէ, ամեն ոք իրեն է խաբում,- խորհում էր ներքին ձայնը, ունայնություն ունայնության'':
Բազմաբնույթ է մարդկային բնությունը, պատահում է, որ այն մոռանում է ճակատագրի հորդորը, մոռանում ամեն ինչ, բնության նման փոթորկում, ալեկոծում, շանթահարում, անձրևում, ավերում այն ամենը ինչ ստեղծել է մինչ այդ, առանց հետ նայելու, ամպագոռգոռ աղմուկից սթափվում ու կրկին բախվում ունայնության...


среда, 15 января 2020 г.

Մտքի թռիչքը


14 հունվարի 2020 թվական,ք․Երևան                                                                          Լյուբա Քոթանջյան

Մտածում ենք ու խոսում,խոսում ենք հետո․ մտածում։Առօրյա կյանքում յուրաքանչյուրիս հետ պատահում է,բայց տարբեր մարդիկ այն ընդունում են յուրովի,ոմանք վիրավորվում են,ոմանք արհամարում են ու շարունակում ապրել այնպես ինչպես իրենց հարմար է, առանց հետ նայելու թե ի՞նչ հետևանք թողեց անմիջական ու անմտածված արտահայտված խոսքը դիմացինի համար։
Դրական է մտածածին արտահայտությունը,որն ունի հաղթական ուժ,բազում խնդիրների լուծման ու նորանոր գաղափարների արտածման ու կյանքի կոչելու,վեր հառնելու ու արժանավայել ապրելու համար։Դրա համար կա սովորական մի մտահղացում,այն է լռությունը,այո՛եթե չես կարող օգտակար լինել, որևէ լավ խոսք ասել անհրաժեշտ է լռել։Եթե ամեն ոք ունենա այդ լռության բանալին,օգտագործի միան լավ մտքերի ,գործերի ու դատողությունների համար ու անտեղի բերանը չբացի ուրիշին չվիրավորի։Այս իրողության մեջ միայն լավ գործեր կծնվեն։
Մեր իրականության մեջ հասարակությունը տարանջատված է։Աշխատասեր, առաքինի,լավ մարդիկ անհիմն,ստահոտ լուրերի տարածման պատճառով միանգամից թիրախավորվում են ու դառնում են տգետների ծաղրի առարկան։ Այդ մարդիկ ամեն օրվա իրեց հացը վաստակում են ուրիշներին պատվազրկելու իրենց հաջող փորձի միջոցով,նույնիսկ թանկարժեք պարգևներ են ստանում ու իրենց պահվածքով հպարտանում են, ցավալի է,բայց իրականություն է։
Հասարակության մեջ ձևավորվել է մի խավ-պահանջատիրական։ Բարեգործությունները,նվիրատվությունները,միջոցառումները,օգնությունները․․․․պահանջատերերինն են,բայց ով որ դրա կարիքը ունի ամոթից ձայն չի հանում,կամ շատ մեծ դժվարությամբ է ստանում։ Աշխատող,արարող,բարի գործեր կատարող մարդիկ չեն երևում,նրանք զբաղված են իրենց աստվածահաճո գործերով։ Երանելի են այն մարդիկ ,ովքեր ոչ մի վատ բան չեն տեսնում։Մեղավոր մարդը պարտավոր է իր մեղքը ինքը տանի,ինքն իրեն դատի ու դարձի ճանապարհ գտնի։ Հասարակության տարանջատումը կվերանա ու կառողջանա,եթե մարդկիկ առաջնորդվեն Աստծո 10 պատվիրաններով,ուրիշ ելք չկա։ Ամեն