Մակբայ
Գրաբարում մակբայները, ըստ իրենց արտահայտած իմաստի, լինում են չորս տեսակ` տեղի, ժամանակի, ձևի, չափի և աստիճանի:
Տեղի մակբայներ
այդր-այդտեղ,
այդրէն-այդտեղ,
նույն տեղը,
այլուստ-ուրիշ տեղից,
այլուր - ուրիշ տեղ
այլ ուրէք - ուրիշ տեղ
այսր- այստեղ
այսր անդր- այս ու այն կողմ
այսրէն - նորից այստեղ
այդի, այտի -այդտեղից
անդ- այնտեղ
անդէն- նույն տեղը,այնտեղ
ժամանկի մակբայներ
ամարայնի կամ ամարանի-ամռանը
ամ ըստ ամէ- տարեցտարի
այգուն- ամեեն առավոտ
առ ժամանակ մի- մի առ ժամանակ
յարաժամ-միշտ
կանխավ-շուտ
յայնժամ- այն ժամանակ...
Ձևի մակբայներ
Ձևի մակբայներն են`
անձամբ անձին- ինքն իրեն, ինքն իր կողմից
առնաբար-առնապէս---տղամարդու պես, քաջաբար
յանպատրաստից, յանզգստից---հանկարծ
փութ ի փութոյ---շտապելով
Չափի և աստիճանի մակբայներ
առավել, բազում անգամ
երկիցս- երկու անգամ
երիցս-- երեք անգամ
Վարժութուն. Թարգմանել, դուրս գրել տեղի մակբայները` դիմացը նշելով աշխարհաբար թարգմանությունը:
Քանի վարձկանք իրեն ի տան հոր իմոյ հացալիցք, և ես աստ սովամահ կորնչիմ: Յոտն կաց այգի, թող ես այդր բազմեցայք: Վասն որոյ արժան է մեզ աստանօր մեծ գործ կատարել: Եվ քարշեալ ի բաց ընկեցին զմարմինս նոցա: Մի այլ ուրեք երթիցես քաղել հասկ: Ելանէին ի վեր, կործանէին զպարիսպ նորա : Յարուցեալ թագաւորն էլ արտաքս: Տեսեալ զնա ի բացուստ` ոչ ծանեան: Անդ էր տեսանել զբեկումն նիզակացն և զխորտակումն աղեղանց: Չելանեմ, քանզի աստէն մեռանիմ: Թողյալ էր զոմանս ի նախարարացն անդէն յաշխարհին Հայոց: Անթիւ բազմութիւն մարդկան ի ներքս բնակցուցանէ:
Վարժություն.Թարգմանել դուրս գրել ժամանակի մակբայները
Ոչ կարի վաղ առնիցէ և ոչ յոժ անագան: Դարձաւ անդրէն ի քաղաքն իւր Տիզբոն: Յորժամ յաջ ոտնս յենուի, զաջ լեառն ընդ գետին տանէի. յորժամ ի ձախ ոտնն յենուի, զձախ լեառն ընդ գետին տանէին;Ընդ առաւօտս բանային զդրունս տաճարին: Վաղիւն պատասխանի արասցուք քեզ: