суббота, 8 декабря 2018 г.

Կորցրած դեմքեր


                                                                                                      8․12․2018 ք․ Երևան
                                                                                                      Լյուբա Քոթանջյան

            Դեկտեմբերյան արևոտ երկինք, արևի ճաառագայթներից հորդող բացառիկ էներգիան նորովի ապրելու դրսևորում է թելադրում, ցրում է  մտահոգություններն ու դժվարությունները որոնք առաջնում են բացվող օրվա հետ ու հանգիստ լուծում գտնում։
            Ավա՜ղ մի հարց միշտ մնում է անորոշ ու ապակողմնորոշված,զարմանալի է ,բայց իրական է։  Հանդիպում ես մարդուն ու ընկնում ես տարակուսանքի մեջ,արդյո՞ք ի՛նքն է,զարմացած ու քարացած հայացքով նայում ես դեմքին , ուզում ես դեմքը գտնել, մոլորվում ես, մտազբաղվածությունը չի թողնում պատասխանել այն հարցին որը քեզ է ուղղված ու դեռ դեմքի վրա դեմք ես ման գալիս։
 Ինչու՞,ինչի՞ համար,օգու՛տը․
Դիմակ կրողը վատ չի զգում,բայց մեղք է գործում,ուզում ես ապացուցել, նա արագ հեռանում է ։
            Թեկուզ շատ դառը ճշմարտությունը հազար անգամ լավ է ականջ շոյող գովաբանություններից։Ճշմարտության մեջ չկա երկմտություն, անորոշություն, ամեն ինչ արդարացիորեն է ներկայացվում և այս ամենը թելադրում է դիմացինին առողջ միտք ու եզրահանգումներ անել;
Թերի, անպատասխանատու, սուտ տեղեկատվությունը կարող է մարդուն նվաստացնել ու նա չի գտնի իր տեղը հասարակության մեջ։Երբեմն ցավալի ավարտ է ունենում;Մի՛ խաբիր ու մի՛ թաքցրու իրականությունը,որի արդյունքում կյանքը լուսավոր կդառնա ու բոլոր անլուծելի խնդիրները կլուծվեն։
            Դիմակի հետ ես խոսում -չկա կարոտ,թախիծ,զգացմունք,հավատ,ամոթ-բնաջնջված իրականության անսպառ դրսևորում է։
 Երանելի է կյանքը տեսնել այնպես՝ ինչպե՛ս կա,առանց դիմակների,ըմբռնել, այն ի՛նչ երևակայական չէ, իրական է;
 Ու մի օր էլ տեսնում ես,որ դու ո՛չ մի անգամ դիմակ չես կրել,ապրել ես ինքդ քեզ քննադատելով ու քո մեջ սխալներ ման գալով ու դրանք ուղղելով,այնուհետև հասկանում  ես, որ կողքիդ ո՛չ ոք չկա,որովհետև նրանք դիմակով են իսկ դու առանց դիմակ։

Комментариев нет:

Отправить комментарий