Անցյալ անկատար
Խոնարհման պատկերն է՝
եզակի հոգնակի
I –ին դեմք գրէի գրէաք
II –րդ գրէիր գրէիք
III –րդ գրէր գրէին
նայէի նայէաք
նայէիք նայէիք
նայէր նայէին
ե լծորդության բայերն անցայլ անկատարի եզակի երրորդ դեմքում
երբեմն ունենում են իւր վերջավորությունը կրավորական իմաստով՝
կոչիւր– կոչվում էր
գտանիւր– գտնվում էր
Անցյալ անկատար ժամանակն իմաստով հիմնականում համապատասղանում է արդի հայերենի սահմանական եղանակի անցյալ
անկատարին՝
աղայի–աղում էի
ԿԱՆՈՆ
Եզակի հայցականը ձևով նման է եզակի ուղղականին ։
Հոգնակիի ուղղականը կազմվում է եզակի ուղղականից՝ ավելանալով
ք վերջավորությունը, օրինակ՝
տուն– տունք –տներ
այգի– այգիք
Հոգնակի հայցականը կազմվում է հոգնակի ուղղականից՝
ք–ն փողարինելով ս–ով՝
տունք–տունս –տներ
այգիք– այգիս։
ԿԱՆՈՆ
Գրաբարում հատկացուցիչը սովորաբար դրվում է հատկացյալից հետո՝
տունք մեր –մեր տները
զհրամանս թագավորի ––թագավորի հրամանները
Հատկացուցիչի և հատկացյալի կապակցության մեջ հոդը դրվում է
հատկացուցիչի վրա՝
պարիսպ քաղաքին
Իսկ եթե հատկացուցիչը հատուկ անուն է՝ հատկացյալի վրա՝
վաշտն Գնելոյ։
ԿԱՆՈՆ
Գրաբարում եզակի սեռական և տրական հոլովներն ունենում են
Ի, Ու, ՈՅ, ԱՅ, ԱՆ, ԻՆ, Եր, ԵՂ վերջավորություններ։
Իսկ հոգնակի սեռական և տրական հոլովները՝
ԻՑ. ՈւՑ, ՈՑ, ԱՑ, ՆՑ, ԵրՑ, ԵՂՑ վերջավորությունները։
օրինակ եզակի սեռական–տրական՝
ձայնի, գանձու, ծառոյ, ձկան, դստեր
հոգնակի սեռական – տրական՝
ձայնից, գանձուց,ծառոց,ձկանց, դստերց
ԿԱՆՈՆ
Ի և առ նաղդիրները հաճախ գործածվում են հայցական հոլովի հետ, երբ վերջինս ցույց է տալիս այն տեղը կամ առարկան, դեպի ուր, դեպի որը կամ որի մոտ ողղվում է գործողությունը, օրինակ՝
փութայր հասանել ի սահմանս բնակութեանն Հայկայ։
թարգմանությունը կլինի՝
շտապում էր հասնել Հայկի բնակության սահմանները։
Կոչես զիս առ արքայ--Կանչում ես ինձ արքայի մոտ։
Հիշենք հետևյալ բառերը՝
իբրև– երբ, ինչպես
զի– որ, որովհետև
յայնժամ– այն ժամանակ
ոչ պատրիմք– չենք խաբվի
լեր– եղիր, դարձիր
նորա ոչ գոյ – նա չունի
գիտել տալ– գիտենալ