Ո'չ ճակատագրից պետք չէ դժգոհել:
Այն չի բողոքում, չի ըմբոստանում, անմնացորդ քոնն է, հլու
հնազանդ ու անբաժան: Նա ոչինչ չի պահանջում քեզանից, անտարակույս, որքան էլ նեղացնես,
դժգոհես, միևնույնն է այն քո լծակն է, որն ունի հենման կետ. այդ դու ես:
Բնականաբար, երբ հենման կետը պարարտ միջավայրում չի այն
կարող է խաթարել լծակի համընթաց շարժումը ու պատահել անսպասելին:
Կրկին դժգոհել պետք չէ , դարձյալ մեղքը քո մեջ փնտրիր ու
ելքը կգտնես, այլապես կքայլես ընդեմ ճակտագրի և բազում փորձությունների կենթարկվես:
Մեղավորությունն ու մեղքի զգացումը ամենամեծ պատժի ինքնազգացողություններն
են, սրանք տարանջտում են սեփական եսը ու տալիս իրականության ճժգրիտ նկարագիրը:
Այսօր իրականությունը վերացական, աբստրակտ, տեսք է ստացել,
նրա ընդհանրական հասկացությունը կորցրել է իր համակարգված ամբողջականությունը սուտն
ու կեղծիքը իրենց բոլոր կողմերով ավելի համակարգված ու գերիշխող են....
"Չէ, դժգոհել պետք չէ, ամեն ոք իրեն է խաբում,- խորհում
էր ներքին ձայնը, ունայնություն ունայնության'':
Բազմաբնույթ է մարդկային բնությունը, պատահում է, որ այն
մոռանում է ճակատագրի հորդորը, մոռանում ամեն ինչ, բնության նման փոթորկում, ալեկոծում,
շանթահարում, անձրևում, ավերում այն ամենը ինչ ստեղծել է մինչ այդ, առանց հետ նայելու,
ամպագոռգոռ աղմուկից սթափվում ու կրկին բախվում ունայնության...
Комментариев нет:
Отправить комментарий