խոնարհման պատկերն է՝
եզակի հոգնակի
2–րդ գրիցես նայիցիս գրիցէք նայիցիք
3–րդ գրիցէ նայիցի գրիցեն նայիցi
Ստորադասական եղանակի առաջին ապառնին իմասռով հմապատասխաանոմ է
արդի հայերենի ըղձական, պայմանական և հրամայական եղանակների ապառնուն՝
նայիցիմ– նայեմ
կնայեմ
պիտի նայեմ
ԿԱՆՈՆ
Գրբարում բացառական հոլովը միշտ ունենում է մի նախդիր՝ ի նախդիրը, որը ձայնավորով սկսվող բառրց առաջ փոխվում է յ–ի և գրվում է բառին կից։
եզակի՝
ի ձայնէ– ձայնից
հոգնակին՝
ի ձայնից – ձայներից
ԿԱՆՈՆ
Եզակի բացառականը ունենում է՝
է, ոյ, այ
հոգնակի բացառականը ունենում է՝
ից, ոց, ուց, աց, անց, երց, եղց վերջավորություններ։
Վարժություն
թարգմանել արդի հայերենով
Զիարդ պաշտիցեմք զարեգակն։ Եթէ հաւաստեաւ խնդրիցեմք, գտանիցեմք։
Մեղր յորժամ գտանիցես, որդեակ, չափով կերիջիր, գուցէ յաագիցիս և փսխիցես։
Զիարդ թուի ձեզ. եթե լինիցի մարդոյ հարեւր ոչխար և մոլորիցի մի ի նոցանէ, ոչ թողուցու զիննսուն և զինն ոչխարն ի լերինս, և երթիցէ խնդրիցէ զմոլորյալալն։