воскресенье, 20 июня 2021 г.

Ընտրություններ

 

                                                         

Վաղը ընտրություններ  են։Աններդաշնակ,խառնիխուռն,շփոթ ու իրարանցում է Հայոց լեռնաստանում։Քսանվեց ուժեր՝կուսակցություններ,որոնք ձգտում են անսահմանության իրենց գաղափարներով ,տեսակետներով,ելակետներով,տեսություններով ու դատողություններով։Այս ամենը տրամաբանական-վերացական հիացմունքայնություն է ի հակադրություն դրանց գործնական կիրառության եթե չկա միասնականություն,համըմդհանուր գաղափար, մեկը մյուսի ասածը ըմբռնելու,հանդուրժելու և տեսականից գործնականին վերածելու ստույգ քայլեր։

Քաոսից դուրս գալու ամենադյուրին տարբերակը՝ անխտիր, բոլոր կուսակցությունները առաջնորդող չորս հինգ թեկնածուների պարտադիր ներկայությունն է կառավարությունում և խորհրդարանում,նրանք բոլորը արժանի են պետականաշինությանը,ունեն մտքի ու գործի մեծ ուղղվածություն,որն էլ չպետք է անտեսել,անկախ ընտրությունների արդյունքից։

   Կլուծվեն ամենադժվար խնդիրները եթե մաքրվի տեղեկատվական դաշտը։Ամեն մի տեղեկատվություն պետք է ճշգրիտ լինի,հակառակ դեպքում մեծ տուգանքներ սահմանել։Ամեն մի բնագավառում կազմակերպվածությունն ու վերահսկողությունը,այո՛ վերահսկողությունը․․․․թողնում են բանը բանից անցնում է հետո ասում են ինչու՞ այսպես եղավ, գողացան,թալանեցին․․․․․, չթողնեի՛ր,վերահսկեի՛ր․․․․այս խնդիրը ամենաառաջնայինն է,ստեղծել վերահսկող կոմիտեներ ամեն ոլորտում։

  Յուրաքանչյուր անձ դուրս շպրտի իր ներսից ատելությունը,նախանձն ու չարությունը,այս ներսի պայքարն է, որին հաղթել է պետք։

Խաղաղություն բոլորին։ԱռաջԱստված։

19 հունիսի 2021թ․ Լյուբա Քոթանջյան

Комментариев нет:

Отправить комментарий