вторник, 13 декабря 2011 г.

Նոր տարին հին Հայաստանում

Հայոց  Նոր  տարին` Ամանորը   հին  հայերեն  ամ`  տարի   և  նոր  բառերից   կամ   Նավասառդը  հնդիրանական  նավա  նոր  և  սարդ   տարի  բառերից  հազարամյակների  ընթացքում  անցել  է  զարգացման  մի  քանի  փուլեր:  Հնագույն   շրջանում  եղել  է  մեռնող  և  հարությոոն  առնող  արևաստվածություն`  Արայի  տոնը  որ  կապված   լինելով  բնության   զարթոնքի  և  հողագործական  աշխատանքների  սկսման  հետ  տոնվել   է   գարնանային  գիշերահավասարի  օրը   մարտի  21-ին:  Հնում  դա  համապատասխանել  է   հայոց   տոմարի  Նավասարդ  ամսվա  առաջին`  Արեգ  օրվան:
       Զարգացած  երկրագործություն  վարած  հայերը  տիրապետել  են  աստղագիտական  և   տոմարագիտական  լուրջ   գիտելիքների: Նրանցով   կողմնորոշվել  են  ինչպես  վար  ու  ցանքի,  այնպես   էլ  ամբողջ   տարվա   աշխատանքները  կատարելիս:
     Եվ  այսպես,  Հայոց  լեռնաշխարհում  վաղուց  ի  վեր  գարնանային  գիշերահավասարի   օրը   փաստացի  գարնանային   առաջին  օրը  երբ   ցերեկը  երջապես   հաղթում  էր  գիշերվան,մեր  նախնիները  հողագործական  աշխատանքների  սկսման  նախօրյակին  տոնում  էին   բնության  զարթոնքի  և  բուսականության,  ցորենի  հասկի  ու  հատիկի  հովանավոր`  Արա  աստծո  մահվան  ու   հարության  հինավուրց  տոնը:
         Արայի   խորհրդանիշը  հայերիս   և  մյուս   ժողովուրդների  առասպելներում  եղել  է  նոճին, սոճին, եղևնին   կամ  որևէ  այլ  մշտադալար  ծառ: Կանաչ  ծառը, փաստորեն  Արայի  տոնին`  սկզբնավորող  տարուն   տվել  է  կյանքի  նորոգման  իմաստ, եղել  է  հավերժության  կյանքի  խորհրդանիշը:
       Ամանոր-Նավասարդի  տոնը  համեմատաբար  ավելի  ուշ  շարունակում  էր  մնալ  որպես հին  հայերի  ամենասիրված,  ամենաբազմամարդ  ու  ամենանշանավոր  տոներից  մեկը:
       Այդ  տոնակատարության   օրերին  հեթանոս  հայերը  հինավուրց  նվագարանների  մեղեդիների   և   ծիսական   երգերի  ուղեկցությամբ  Արամազդ  աստվածահոր   և  Անահիտ  դիցամոր  մեհյաններում   երինջներ  և  ցուլեր  էին  զոհաբերում: Տոնախմբություններին   մասնակցում  էին  ոչ  միայն    արքունիքը, նախարարությունն  ու  զինվորականությունը  այլև  ողջ  ժողովուրդը: Նավասարդը  երգի  ու  պարի,  որսորդության,  խաղերի  ու  խրախճանքների տոն  էր: Այդ   տոնախմբությունների  արձագանքն  է  խտացած  հայօց  Արտաշես  արքայի  երգ-բաղձանքի`  մեզ  հասած  պատառիկում.

                         Ո~  տայր   ինձ  զծուխ  ծխանի                             
                                                                    Եւ  զառաօտն  Նաւասարդի...

 Այդ   օրը  բոլորը  հագնում  էին  տոնական  զգեստներ, գերակշռում  էր    կարմիրը, որպես   արևի,ուրախության,  երջանկության   խորհրդանիշ: Կարմիր   թելերով  էին  զարդարում  ընտանի  կենդանիների  եղջյուրները  սրբազան  ծառերի  ճյուղերը  որպեսզի  տարին  առատ  լիներ   պատանիներն  ու  աղջիկները  տնից-տուն  էին   շրջում  ամանորի  երգերով  և  իրենց  բարեմաղթանքների  դիմաց  նվերներ  ստանում:  Տանտիրուհիները  նվերներ  էին  ուղղարկում  նորահարսներին  և  նորափեսաներին,  պատրաստում  էին  մարդկանց ,  ընտանի  կենդանիների, կենցաղային  իրերի  նմանությամբ  ծիսական  հացիկներ, թխում  էին  տարի  կոչվող  ավանդական  կլոր  գաթան, որի   խորիզի  մեջ  դրված  մետաղադրամը  որոշում  էր,  թե  ով   է  լինելու  ընտանիքի  ամենաբախտավոր  անդամը  եկող  տարում:
       Ամանորի  ծիսական  7  կերակուրների  մեջմեծ  տեղ  էր  հատկացվում   ցորենի  հատիկց  կորկոտ  և  չոր  մրգերից   պատրաստվող  կերակուրներին:
   Հազարամյակներ  շարունակ  սիրված  և  ժողովրդականություն  վայելած  այս  տոնը  բնականաբար,  չէր  կարող  մոռացվել   Հայաստանում   քրիստոնեության  ընդունումից  հետո  էլ: Ամանորի  ծեսերի   որոշ  մասը,  ներառյալ նաև ծիսական   երգաշարն  ու  ուտեստեղենը  գոյատևել  են   մինչև  մեր  օրերը:

Комментариев нет:

Отправить комментарий