Թվական անուն
Գրաբարում թվականները երեք տեսակ են քանակական, դասական և անձներական
1. Մի թվականը հոլովվում է ո հոլովիչով, միայն եզակի թվով
ՈՒ. մի
Ս. միոյ, միոջ
Տ. միում
Բ. ի միոջէ, ի միոյ
Գ. միով
2. Երկու, երեք, չորս թվականները հոլովվում են միայն հոգնակի թվով, ըստ որում երկու թվականը հոլովվում է ու, իսկ մյուսները
ի հոլովիչով:
ՈՒ. երկու երեք չորք
Հ. զերկուս զերիս զչորս
Ս.Տ. երկուց երից չորից
Բ. յերկուց յերից ի չորից
Գ. երկուք երիւք չորիւք
3. Հինգ -ից սկսած մյուս բոլոր թվականները հոլովվում են և' եզակի, և' հոգնակի թվով:
եզակի հոգնակի
ՈՒ. հինգ ինն քսան հինգք ինունք քսանք
Հ. զհինգ զինն զքսան զհինգս զինունս զքսանս
Ս.Տ. հնգի ըննի քսանի հնգից ըննից քսանից
Բ. ի հնգէ յըննէ ի քսանէ իհնգից յըննից ի քսանից
Գ. հնգիւ ըննիւ քսանիւ հնգիւք ըննիւք քսանիւք
կամ հնգոք
Հարադրական կազմություն ունեցող թվականների հոլովման ժամանակ հոլովվում է միայն վերջին բաղադրիչը:
եզակի հոգնակի
ՈՒ. երեսուն և հինգ երեսուն և հինգք
Հ. զերեսուն և հինգ զերեսուն և հինգս
Ս. Տ. երեսուն և հնգի երեսուն և հնգից
Բ. յերեսուն և հնգէ յերեսուն և հնգից
Գ. երեսուն և հնգիւ երեսուն և հնգիւք