խոնարհման պատկերն է
Արգելական հրամայականը իմստով համապաատասխանում է արդի հայերենի նույն հրամայականին
մի' թողուք – մի' թողնեք
ԿԱՆՈՆ
Գրաբարում եզակի գործիական հոլովը ունենում է
իւ, ով, ու, եաւ, ամբ, երբ, եղբ վերջավորությունները
օրինակ՝
ձայնի– ձայնով
ծառով, գանձու, տիտանաւ, կղզեաւ, ձկամբ,
իսկ հոգնակի գործիականում այդ նույն վերջավորություններին ավելանում է ք՝
իւք, ովք, ավք, ուք, եավք, ամբք, երբք, եղբք, օրինակ՝
ձայնիք– ձայներով
ծառովք, գանձուք, տիտանավք, կղզեավք, ձկամբք..
ԿԱՆՈՆ
Ընդ նախդիրը, դրվելով հայցականի և եզակի տրականի վրա, արտահայտում
է հետ իմաաստը,
օրինակ՝ ընդ որմս– պատերի հետ
ընդ նմա– նրա հետ
Վարժություն
թրգմանել արդի հայերենով՝
Մի' արհամարհեր զծերութիւն մոր քո։ Ամենևին ի մահուանէ մի երկնչիք։
Մի' արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց։
Մի' ուտեր հաց քեզ առն չարական, և մի ցանկանար կերակրոյ նորա;
Մի' գողանար– մի' գողանայք։