Դաս տասնվեցերորդ


Պատճառական բայեր

Գրաբարի պատճառական բայերը խոնարհվում են ներգործաձև: Խոնարհման օրինակ.
 ՍԱՀՄԱՆԱԿՆ ԵՂԱՆԱԿ 
  եզակի հոգնակի եզակի հոգնակի եզակի հոգնակի
 ներկա   անցյալ անկատար անցյալ կատարյալ
1-ին դ.ուսուցանեմ ուսուցանեմք ուսուցանէի ուսուցանէաք ուսուցի ուսուցաք
2-րդ դ.ուսուցանես ուսուցանէք ուսուցանէիր ուսուցանէիք ուսուցեր ուսուցէք (իք)
3-րդ դ.ուսուցանէ ուսուցանեն ուսուցանէր ուսուցանէին ուսոյց ուսուցին
Ստորադսական եղանակ
Առաջին ապառնի երկրորդ ապառնի
 եզակի հոգնակի եզակի հոգնակի
1-ին ուսուցանիցեմ ուսուցանիցեմք ուսուցից ուսուսցուք
2-րդ ուսուցանիցես ուսուցանիցէք ուսուսցես ուսուսջիք
3-րդ ուսուցանիցէ ուսուցանիցեն ուսուսցէ ուսուսցեն
 Անկանոն բայեր
Գրաբարում կան մի շարք բայեր, որոնք  անցյալ կատարյալի հիմքից կազմվող ձևերում ունենում են տարբեր կարգի շեղումներ, իսկ ներկայի հմքից  կազմվող ժամանակներւմ չեն շեղվում խոնարհման ընդհանուր կանոններից:
 Առաջին խմբի բայերն են` առնել,դնել,երդնուլ,լսել,հարկանել,ճանաչել,յառնել,տալ,տանել
 Երկրորդ խմբի բայերն են`  գալ, երթալ, ըմպել,լինել, ուտել
Անցյալ կատարյալի հիմքից կազմվող ձևերում առնել  բայը խոնարհվում է հետևյալ կերպ
1.Առնել--անյալ կատարյալի հիմքն է արար. անց. կատ`. արարի արարաք 
 արարեր արարէք իք արար արարին
2. 2-րդ ապառնի` արարից արասցուք
 արասցես արասջիք
 արասցէ արասցեն
3.Բուն հրամայական` արա' արարէ'ք
4.Հորդորական հրամայական` արասջի'ր արասջի'ք
5.անց, դերբայ` արարեալ
 6.Ենթակայական դերբայ` արարող
 Կրավորաձև` անցյալ կատարյալ` -------արարայ
 2-րդ ապառնի` ------արարայց
Անցյալ կատայալի հիմքից կազմվող ձևերում դնել բայը խնարհվում է հետևյալ կերպ`
 1.Դնել- անց. կատ`. եդի եդաք
 եդիր,եդեր եդիք
 եդ եդին
 2. 2-րդ ապառնի`. եդից դիցուք
 դիցես դիջիք
 դիցէ դիցեն
 3.Բուն հրամայական`. դի'ր դի'ք
 4.Հորդորական հրամայական`, դիջի'ր դիջի'ք
 5.Անց. դերբայ` եդեալ
 Կրավորաձև` անց. կատարյալ`. եդայ եդաք
 եդար եդայք
 եդաւ եդան
  2-րդ ապառնի եդայց դիցուկ
 դիցիս դիջք
 դիցի դիցին