Խստաշունչ ձմեռ
Լյուբա Քոթանջյան
16 հունվար 2017
Ո՛չ, մի վախեցիր ցրտից, ցուրտը մաքրում է օդը, թարմացնում ու նոր էներգիայի լիցքեր է հա- ղորդում ; Ցրտից սարսուռ ապրող մարմնիդ, պաշտպանում է բակտերիաներից ու չի թողնում ներգործել , ազդել ու սպառել այն էներգիան որը անարատ ու զտված տարրերից է բաղկացած
Լավ է երբ ընկերանում ես ցրտի հետ,այն քեզ չի նեղացնում այնպիսին է ինչպիսին տեսնում ես , մաքրեմաքուր ձյունե-եղյամա հագուստով ու անարատ;
Չի խաբում, դիմակ չի հագնում, հանդերձանքը պարզ է մաքուր ու իրեն հարիր,չի բողոքում, միշտ բավարարված ու գոհ է ամեն ինչում․․
Տարվա ամեն մի եղանակ ունի իր յուրահատուկ առանձնահատկությունը; Այս պարագայոմ
ձմեռը ավելի հաստատակամ է,խիստ է ու պահանջկոտ, ամեն ինչ ճիշտ ժամանակին է համա-պատասխանում․․․․իդեալական է․ երբ ամեն ինչ ժամանակի հետ զուգահեռ է ընթանում ․․․
Այս միտքը հրաշքներ է գործում ;
Ժամանակից առաջ ընկած մարդիկ կորցնում են այն ստեղծագործական մեծ ավյունը որ կարող էին ունենալ ժամանակի հետ զուգահեռ քայլելիս;
Այսպես․ եթե մարդը վաղ տարիքում ունենում է ամեն ինչ, այսինքն նյութապես ապահովված է, աշխատանք ունի, լավ հագուստ ունի, ամեն- ամեն ինչ ունի․․․մի բառով էլ ոչ մի մտածմունք
չունի․․․ինչի՞ է նման , միգուցե վարար գետի, իր ճանապարհին սրբել տանելով ամեն ինչ ճանապարհ է բացում իր համար ու ․․․․մի օր ցամաքում է․․․ Այս բնության առանձնահատկու-
թյունը գարունն է ամփոփում ու հստակ տարբերվում է ցրտաշունչ օրեր նվիրող ձմռանից;
Երբ մարդը ապրում է ներդաշնակ բնության հետ, նա ամենահարուստ,ամենաարժանի ու անգերազանցելի մարդն է մեր մոլորակի
Комментариев нет:
Отправить комментарий