Դաս իններորդ


եզակի
Ու. սա դա նա
 Հ. (զ)նա (զ)դա (զ)նա
Ս. սորա դորա նորա
Տ. սմա դմա նմա
Բ. ի սմանէ ի դմանէ ի նմանէ
Գ. սովաւ դովաւ նովաւ
հոգնակի
 Ու. սոքա դոքա նոքա 
 Հ. զսոսա զդոսա զնոսա 
 Ս. սոցա դոցա նոցա  
Տ. սոցա դոցա նոցա
Բ. ի սոցանէ ի դոցանէ ի նոցանէ
Գ. սոքաւք (օք) դոքաւք (օք) նոքաւք( օք)

Վարժություն. թարգմանել, որոշել սա, դա, նա ցուցական դերանունների հոլովնու թիվը՝ եզակին դարձնելով հոգնակի, իսկ հոգնակին՝ եզակի։

 Զշառավիղ արմատոյ զորա թողէ՛ք յերկրի։ Զի սոքա աւելի վնասակար են գազանացն՝ սոցա; Չիք հաւատք ի սմա։ Զներքին և զարտաքին աղտեղութիւնս մեր նոքօք  սրբեմք։ Ի նմանէ կերակրին և ի ծոց նորա հանգչին։ Կամ նա զսա ապականէր, կամ սա զնա։ Աչք մեր գիջացեալ են արտասունք ի կծութենէ ծխոյ դորա։

Այս, այդ, այն դերանունները գրծածվում են գոյական       հետ և՛ նախադաս, և՛ ետադաս։

               եզակի                                հոգնակի

  Ու.    այս ժամանա                           այս ժամանակք
  Հ.     զայս ժամանակ                        զայս ժամանակս
  Ս.    այս ժամանակի                         այսց ժամանակաց
  Տ.     այսմ ժամանակի                      յայսց ժամանակաց
  Բ.     յայսմ ժամանակէ                     յայսց ժամանակաց
  Գ.     այսու ժամանակաւ                   այսու ժամանակաւք օք կամ
                                                      այսոքիւք ժամանակաւքօք
   Ետադաս գրծածվելիս այս, այդ, այն դերանունները
ա. հոլովով ու թվով համաձայնում են գոյական անուններին
բ. հոլովվում են երկար ձևով
գ. գոյականի նախդիրները բացի առ նախդրից կրկնվում են դերանունների վրա
դ. գոյականները ստանում են համապատասխան դերանվան հոդը՝ ս, դ, ն
                 հոլովման օրինակ
         եզակի                                    հոգնակի
  Ու. ժամանակս այս                            ժամանակքս այսոքիկ
  Հ. (զ)ժամանակս զայս                       ( զ)ժամանակսս զայսոսիկ
  Ս. ժամանակիս այսորիկ                     ժամանակցս այսոցիկ
  Տ. ժամանակիս այսմիկ                      ժամանակացս այսոցիկ
  Բ. ի ժամանակէս յասմանէ                  ի ժամանակացս յայսցանէ
  Գ. ժամանակաւս այսուիկ                   ժամանակաւք (օք) այսոքիւք

Վարժություն. թարգմանել, փակագծերի մեջ առնված դերանունները դնել
գոյականի պահանջած հոլովով ու թվով։

Եւ մխիթարեաց զքեզ տեսելամբ (այդ)։ Այսուհետև մխիթարեցէք զմիմեանս բանիւքս
(այսոքիկ) ։ Յոժարեցին զարքայ՝ փոյթ առնել վասն պիտոյիցն (այնոքիկ)։ Եւ տայ
պատերազմ ընդ նախարարսն (այնոքիկ)։ Եւ ի ժամանակին (այն) յիշեաց թագաւորն Պապ զհին զրոյցսն։ Դու կարող ես փրկել զիս ի պղծութենէս (այս)։
 Եւ (այնք) ժամանակաց մինչև ի քո հայրենի աթոռդ՝ մեք զնոյն ծառայութիւն
 ծառայեցաք։ Ի վերայ (այդ) վիմի շինեցից զեկեղեցի իմ։( Զ)այն ժամանակաւ
երթեալ հասանէր եպիսկոպոսապետն Վրթանէս ի մեծն յառաջին ի մայրն
եկեղեցացն Հայոց։
                      Սույն, դույն, նույն
                                 եզակի
 Ու. սույն                  դոյն                նոյն
 Հ. (զ)սոյն                   (զ)դոյն               (զ)նոյն
 Ս. սորին                 դորին              նորին, նորուն
 Տ. սմին                   դմին                 նմին
 Բ. Ի սմին               ի դմին              ի նմին
 Գ. սովին, սովիմբ    դովին, դովիմբ      նովին, նովիմբ
                               Հոգնակի
Ու. սոքին, սոյնք դոքին, դոյնք նոքին նոյնք
Հ.( զ)սոսին, (զ)սոյնս (զ)դոսին, (զ)
դյնս (զ)նոսին, (զ)նոյնս
Ս. սոցին սոցուն դոցին, դոցուն նոցին , նոցուն
սոցունց դոցունց նոցունց
Տ. սոցին, սոցուն, դոցին, դոցուն նոցին, նոցուն
սոցունց դոցունց նոցունց
Բ. Ի սոցունց ի դոցունց ի նոցունց
Գ. սոքիմբք,սովիմբք դոքիմբք, դովիմբք նոքիմբք, նովիմբք, նոքումբք