суббота, 16 октября 2021 г.

Այսօրվա խնդիրը հոկտեմբերի 16,ք․Երևան 2021թ․

Այօրվա խնդիրը ամենօրյա է։Բարդ է ,թվացյալ անլուծելի։Արդեն երեք տարի շարունակ խնդիրը կա, լուծումների տարբերակները կան ,բայց օրեցօր ավելի  հրատապ է դառնում ահազանգ հիշեցնող հետևանքները ու շուտափույթ լուծումներ պահանջում ։                                                               Վիրուսը մխրճվել է ամենուր,մթնոլորտում է,գետնի վրա,ջրերում։                                                        Մարդը մեծ պատասխանատուն է այս ամենի։Աղտոտվում է միջավայրը՝մարդն է մեղավոր։Բնակարանը կմաքրի,կարգի կբերի,ամեն ինչ տան մեջ կատարյալ է,կլողանա դուրս կգա տանից ու փողոց կնետի սիգարետի դատարկ տուփը,մեկ ուրիշը երեխային պարտեզից տուն բերելիս կարկանդակի թուղթը կստիպի փոքրիկին գցել մայթի թփերի մեջ,ի՞նչ կա որ։Հաջորդ առավոտյան մեքենաների անիվների տակ այդ թափած աղբը փոշի է դառնում,մի փոքր քամի ու տարածվում ամենուր։Ի՞նչ է նշանակում մի քանի մեքենա ունենալ՝արդյունքում օդը աղտոտվում է։Այս վիրուսը կվերանա այն ժամանակ,երբ մարդը վերափոխվի,սրտացավ դառնա բնության ,շրջապատի ծառերի,թփերի,ծաղիկների նկատմամբ։Միայն ծառ տնկելով գործը ավատած պետք չէ համարել,անընդհատ հարկավոր է խնամք տանել՝ջրել,փխրացնել։Այս ամառ շատ շոգ էր,մայթերի շատ ծառեր ջուր էին ուզում ամեն օր։Շատ նորատունկ ծառեր չդիմացան՝չորացան։Գրենլանդական սառցադաշտերը հալվում են,քամին իրեն հետ միլիարդավոր տարիների,անդրջրհեղեղյան ժամանակշրջանի բրածո մնացորդներն է երկիր մոլորակի վրա սփռում,որն էլ վիրուսի պահպանմանման համար բազիս է դառնում,քանի որ այն նստում է բուսականության վրա,վարակում է բաց ջրային տարածությունները,հողի վերին շերտը։Մարդը ամեն օր առնչվում է այս խնդրին ու վիրուսը ներգործում է բանջարեղենի,ջրի,մրգի,կաթի,մսի․․․․Այս խնդիրը պահանջում է աչալուրջ մոտեցում։Վիրուսին կհաղթի մաքուր օդը։Հարկավոր է ամեն մարդ անշահախնդիր կերպով լծվի կանաչապատման,ծառատնկման,շրջապատի մաքրության գործին։Մաքուր փողոցներ,բարեկարգ մայթեր,ծառեր,ծաղիկներ,անսահման հոգատարություն ու վիրուսը կոչնչանա։Եթե ուշացնենք՝այս մտահոգությունը չիրագործենք,թթվածնի քաղց կունենանք,ակնհայտ երևացող փաստ է։Առողջություն բոլորին։                                                                   

Комментариев нет:

Отправить комментарий