Դաս երկրորդ

                          Հնչյունափոխություն
Գրաբարի շեշտադրությունը և շեշտից կախված հնչյունափոխությունը հիմնականում նույնն են, ինչ արդի գրական հայերենում։
շեշտը սովորաբար դրվում է վերջին վանկի ձայնավոի վրա, օինակ
հրամա՛ն, հրամանի՛ ,համանա՛ց, հրամայե՛լ
 Կցական բարդությամբ կազմված մի քանի բառերում շեշտվում է նախավերջին վանկի ձայնավորը ,օրինակ՝  ո՛րրպես, նո՛յնպես, ա՛յսչափ,ո՛րչափ
Երբ բառերը վերջից նոր վանկ են ստանում, շեշտն անցնում է այդ վանկի վրա, շեշտադրված վերջին վանկի ի, ե, ու, է ձայնավորնեը, ոյ, եա, իւերկբարբառները
և եայ եռաբարբառը սովորաբար ենթարկվում են հնչյունափոխության։
Ի ձայնավոըը փակ վանկում շեշտից զրկվելով՝ դառնում է ը, որը չի գրվում՝
    սիրտ– սրտի
    խինդ–խնդալ

Բազմավանկ բառերի վերջի ի ձայյնավորը ո–ից առաջ դառնում է ւ, իսկ ա–ից
առաջ՝ ե, օրինակ՝
տարի–տարւոյ–տարեաւ
                        Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց

Իղձք բաղձացեալք ցանկալեացն զկամս նաւելոցն ի նա
ւահանգիստն հասուցանել՝ խնդութիւն է խաղաղութեամբ. վասն զի ի մէջ ընդոստուցեալ ալեացն որ ընդդէմ դառնան, մրրկածին օդովքն ի մարտ պատրաստին, ընչաքաղցիցն և օգտածարաւեացն ժամ եղեալ բազմոց։

                       թարգմանություն
              Ագաթանգեղոսի պատմության

Նավարկողնեի բուռն և բաղձալի իղձն է խաղաղությամբ հասնել նավահանգիստ։ Ահա թե ինչու՛ ընչաքաղց և օգտածարավ մարդիկ ընդոստ ալիքների վրա և մրրկածին օդին ընդդեմ մարտի են պատրաստվում. նրանց ի մի հավաքված բազմությունը։ 

Ու ձայնավորը փակ վանկում շեշտազրկվելով փոխվում է ը–ի, որը չի գրվում՝
   հուր–հրոյ
   շուրթն– շրթան
   անասուն–անասնոյ

փակ վանկի ձայնավորը փոխվում է ի–ի, իսկ որոշ դեպքեում՝ ե–ի
    սէր–սիրել
    պարտեզ–պարտիզպան

Ոյ երկբարբառը դաառնում է ու՝                                                                                                                            
       լոյս–լուսոյ
       ողջոյն–ողջունել
իւ երկբարբառը ձայնավորից առաջ դառնում է 
ե՝
      
անկիւն–անկեան
       մրջոյն–մրջեան

Եա երկբարբառը դառնում է ե՝                                                                                                                              
       մատեան–մատենագիր
Բառավերջի եայ եռաբարբառը դառնում է է՝                                                                                                              
        պաշտոնեայ–պաշտոնէի
       հրեայ–հրէական