Դասկան թվականները կազմվում են քանակական թվականներից երորդ կամ րորդ ածանցներով:ՄԻ քանակական թվականի համար իբրև դասական թվականի ձև գործածվում է առաջին բառը, որը հանդիպում է նաև առաջնորդ, առաջներորդ ձևերով:
1. Դասական թվականները հոլովվում են անվանական հոլովմամբ` եզակի և հոգնակի թվով:
Առաջին թվականը հոլովվում է ո հոլովիչով, եզակի տրականում զուգահեռաբար ստանում է ում, իսկ եզակի բացառականում` է հոլովականները`
եզակի հոգնակի
ՈՒ. առաջին առաջինք
Ս. առաջնոյ առաջնոց
Տ. առջնոյ, առաջնում առաջնոց
Բ. յառաջնոյ, յառաջնմէ յառաջնոց
Գ. առաջինով առաջնովք
2. Մյուս դասական թվականները հոլովվում են արտաքին թեքման Ի-Ա խառն հոլովմամբ,այն տարբերությամբ միայն, որ եզակի տրականում
զուգահեռաբր ստանում են նաև ում հոլովակերտը:
եզակի հոգնակի
ՈՒ. հինգերորդ հինգերորդք
Ս. հինգերորդի, հինգերորդաց
Տ. հինգերորդի, հինգերորդում հինգերորդաց
Բ. ի հինգերորդէ ի հինգերորդաց
Գ. հինգերորդաւ հինգերորդաւք օք
3.Հարադրական կազմություն ունեցող դասական թվականները սովորաբար հոլովվում են իրենց բոլոր բաղադրիչներով` հազարերորդ քսաներորդվեցերորդ---------հազարերորդի քսաներորդի վեցերորդի և այլն:
Անձներական թվականները և նրանց հոլովումը
Անձներական թվակնները կազմվում են քանակական թվականներից եքին, եքեան ածանցներով:
Անձնական թվականները հոլովվում են անվանական հոլովմամբ, միայն հոգնակի թվով և ու հոլովիչով
ՈՒ. երկոքին, երկոքեան
Հ. զերկոսին զերկոսեան
Ս.Տ. երկոցուն, երկոցունց
Բ. յերկոցունց
Գ. երկոքումբք
Վարժություն. Թարգմանել, փակագծերի մեջ առնված անձներական թվականները դնել իրենց ընդգծված լրացյալների հոլովով:
Եւ թշնամություն յավիտենկան ի մեջ ( երկոքեան) ազգաց քաջաց հաստատել : Եւ նստաւ հազարապետն` զի լուիցէ կողմանցն երկոքեան: Եւ ինքն էր կաղ երկոքեան ոտից իւրոց: Այնպես կենդանւոյն մորթեցին զսուրբսն երեքին : Երկոքեան կողմանց բազում վիրաւորք յերկիր անկեալ դիաթաւալ խաղային: Այլ սրբոյն Պւղոսի չորեքտասանեքեան թղթովք պատմէ զիւր առաքելակիցս և նիզակակիցս: