Հնդկաստնում հավատացնում են, թե երջանիկ կլինի նա, ով նոր տարվա առաջին օրը կարթնանա շատ վաղ, կլվացվի, որից հետո կսկսի մտորել` կհիշի անցյալը և ապագայի նոր պլաններ կկազմի: Բացի հունվարի մեկից, Հնդկաստանում տարբեր նահանգներում տարբեր ժամանակներում են տոնում Ամանորը:
Հյուսիսային Հնդկաստանում նոր տարին տոնում են ապրիլի 13-ին` բերքահավաքից անմիջապես առաջ:
Ասամեզիայում նոր տարին նշում են ապրիլ-մայիսին, որպես տնային կենդանիների տոն: Այդ օրը կենդանիներին շոյում են, կերակրում արմավենու շաքարով և այլ նրբահամ ուտելիքներով: Հնդկաստանոում սիրում են այդ օրը սպորտային խաղեր անցկացնել` նետաձգություն, օձերի խաղ Հատկապես մեծ համբավ ունեն հնդկական հայտնի ժողովրդաական թատրոնի ներկայացումները:
Աֆրիկայում, օրինակ, Սյերա-Լեռնում Նոր տարին դիմավորում են ապրիլի
վերջին-մայիսի սկզբին, երբ ավարտվում է երաշտային սեզոնը: Ամանեղենը, տաշտերը նախապատրաստում են ''նոր ջրերով'' լցնելու համար: Մայրերը երեխաների հետ հավաքվում են գյուղի հրապարակում, երգում են ու պարում
թմբուկների ու սրինգների նվագակցությամբ:
Գվինեայում, Նոր տարվա օրերին, փողոց են դուրս բերում փղերին, որոնք խորհրդանշում են հարստություն և հզորություն: Երթը ուղեկցվում է երգերով,
պարերով և խաղերով:
Սուդանում Ամանորի խորհրդանիշը կանաչ ընկույզն է: Եվ այն գտնելու ցանկությունը համարվում է Ամանորի ամենալավ մաղթանքը:
Եթովպիայում Նոր տարին դիմավորում են սեպտեմբերի կեսերին, այն ժամանակ, երբ տոնում են բերքահավաքի ավարտը: Մեծ խարույկի շուրջը կազմակերպում են շքերթ, խաղեր, պարեր:
Էկադորում հնամաշ հագուստից պատրաստում են անցած տարվա ծղոտով
լցված խրտվիլակ, բերանին ծխամուրճ, ձեռքին ձեռնափայտ և դնում են տան
առաջ: Կեսգիշերին սկսում են կարդալ ''Անցած տարավա կտակը'', որում
թվարկվում են ընտանիքի բոլոր հոգսերն ու ձախորդությունները, որոնցից կուզենային ազատվել գալիք տարում: Կտակը մտցնում են խրտվիլակի ծոցը
և վառում: ՈՒրախ խմբապարով շրջապատված իր հետ տանելով ընտանեկան
բոլոր անհաջողությունները հին տարին կորչում է բոցերի մեջ:
Ֆրնսիայի հարավային գյուղերում կա այսպիսի մի սովորույթ, աղբյուրից
ջուր վերցնող առաջին կինը աղբյուրի մոտ թողնում է մի հացաբլիթ,
երկրորդը վերցնում է այդ հացաբլիթը և տեղը թողնում իրենը և այսպես
գյուղի բոլոր կանայք փոխանակում են իրենց հացերը, որ թխել էին ''հարազատի'' համար: Ֆրանսիայում Ամանորյա տոնակատարությունը կարելի է
անվանել սպիտակ սիմֆոնիա: Սեղանին դնում են սպիտակ մոմակալներ` սպիտակ մոմերով, թարմ մրգեր` շաղախված սպիտակ շաքարահյութով,.....
Իսպանիայում Նոր տարին ընդունված է դիմավորել փողոցում:
Քաղաքային ժամացույցի զարկերի տակ բոլորը շնորհվորում են միմյանց և
նվերներ փոխանակում: Գյուղերում վառում են հին տարվա խրտվիլակը:
Իսպանիայում և Պորտուգալիայում հետաքրքիր սովորույթ կա, սեղանին դնում են խաղող և երբ խփում է ժամը 12-ը, խաղողի ողկույզից պոկում են 12 հատիկ և գալիք տարվա 12 ամիսների համար ցանկություն մտածում:
Հունաստանում Նոր տարին նշվում է հունվարի 8-ին: Այդ օրը ''իշխանության''գլուխ են անցնում կանայք, տղամարդիկ զբաղվում են խոհանոցով, երեխաների խնամքով, իսկ կանայք անցկացնում են սրճարաններում` մի գավաթ գինու շուրջը:
Ճապոնիայում դեկտեմբերի 31-ին, զանգերի 108 ղողանջներով է ազդարարվում Ամանորը:
Վերջին զանգից հետո բոլորը աշխատում են քնել և արթնանում
են վաղ առավոտյան, խոնարհվում ծագող արևին և դրանից հետո միայն
սկսում Ամանորի տոնախմբությունները: Տոնական կերակրացանկը կազմված է
հիմնականում մակարոնից, որը խորհրդանշում է երկարակեցություն, բրնձով
թխվածքաբլիթից, որը լիության խորհրդանիշն է և առողջության խորհրդանիշ`
ոլոռից:
Մեքսիկացիները հյուրասենյակում կախում են քաղցրավենիքով լի աման:
Հյուրերի աչքերը կապում են, և ում հաջողվում է կապած աչքերով ջարդել
ամանը, նա էլ այդ տարի երջանիկ կլինի:

Комментариев нет:
Отправить комментарий