
Ծաղիկներ ընտրելն ու նվիրելն իսկական արվեստ է, որը պետք է լավ իմանալ:
Կարմիր գույնի, ուժեղ հոտով ծաղիկները խոսում են ուժեղ զգացմունքների և հանդիսավորության մասին:
Դեղինն ու
նարնջագույնը արտահայտում են լույս և ջերմություն:
Վարդագույնը,
երկնագույնը, բաց
դեղնավունը և
սպիտակը արտահայտում են ազնվություն ու նրբություն:
Ծաղիկները նվիրում են ծաղկեփնջերի ձևով, զամբյուղի մեջ ծաղիկները մատուցվում են հասարակական և անձնական բնույթի հանդիսությունների ժամանակ, երբ նշվում է կլոր տարեթիվ և հոբելյան, ծաղկեպսակների և ծաղկեշղթաների ձևով մատուցվում են սգո և պաշտոնական արարողությունների ժամանակ:
Դաշտային ծաղիկներն ընդունված է նվիրել մտերիմ մարդկանց: Յուրօրինակ փունջ կարելի է պատրաստել այնպիսի ծաղիկներից, ինչպիսիք են հովտաշուշանն ու մանուշակը, վարդն ու եղրևանին, նարգիզը և հովվածաղիկը: Իրենց երփներանգությամբ ու բազմազանությամբ նրանք ստեղծում են մտերմության և ջերմության զգացում:
Ընդունված է նվիրել նաև մի հատ ծաղիկ, որով սովորաբար արտահայտում են ինտիմ զգացմունքներ, այն պետք է մեծ լինի, ինչպես օրինակ քրիզանթեմը....


Կարմիր ծաղիկները, օրինակ, վարդերը և մեխակները, երբ նվիրում են երիտասարդ կնոջը կամ աղջկան, խոսում են ուժեղ զգացմունքների մասին: Շատ երիտասարդ աղջկան նախընտրելի է նվիրել բաց վարդագույն ծաղիկների փունջ, որոնցով կարելի է նուրբ զգացմունքներ արտահայտել: Տարեց կնոջը, ի նշան հարգանքի, մատուցել ոչ վառ քրիզանթեմներ: Փոքր երեխաներին, նրանց տարեդարձի օրը, նվիրում են վառ գույնի ծաղկեփնջեր մանուշակներ, անմոռուկներ, կապույտ տերեփուկներ և երիցուկներ: Մեծ երեխաներին ամենատարբեր ծաղիկներից կազմված գույնզգույն փնջեր: Երիտասարդ, նոր ծննդաբերած մայրերին վարդագույն ծաղիկներ մեխակներ, վարդեր:

Տղամարդկանց նվիրում են խոշոր, սպիտակ կամ կարմիր ծաղիկներ- քրիզանթեմներ, թրաշուշաններ, վարդեր, որոնց ցողուններն անպայման պետք է երկար լինեն: Տարեց մարդկանց նվիրում են խեցամաններով ծաղիկներ- լեռնավարդեր, ալպյան մանուշակներ: Եթե ուզում եք տղամարդկանց նկատմամբ ուժեղ զգացմունքներ ընդգծել, ընտրեք վառ գույնի ծաղիկներ, իսկ եթե ուզում եք արտահայտել բարեկմություն, հարգանք, ընտրեք սպիտակ ծաղիկներ:
Комментариев нет:
Отправить комментарий