Պատերազմներ․․․
Լյուբա Քոթանջյան ք․Երևան, 12 հոկտեմբերի 2020թվական
Արդի քաղաքակրթության աստիճանը,որ բնորոշվում է առավել զարգացած երկրների մակարդակով XXI-րդ դարում պատերազմը -գեհենի՝,դժոխքի է վերածել։Ժամանակակից զինտեխնիկան ավերում է մոլորակի կանաչ տարածքները,այրում ու փոշիացնում է հողը։
Այո՛,այն հողը որով պիտի սնվի,ապրի ու արարի ողջ մոլորակի բնակչությունը, բայց ինչի՞ն ենք ականատեսը դառնում։
Մոլորակի ճիչը ո՛չ մեկին հասու չէ։
Հարստանալու,բռնազավթելու,տիրանալու մոլուցքը այնքան գայթակղիչ է ու կործանարար,որ արդյունքը անմեղ մարդկանց զոհվելն է,հաշմանդամ դառնալը,իրենց հոգու խորքում վրեժի ցասում պահելը,զավակների անդառնալի կորուստները, բնավեր դարձած մարդիկ․․․ո՞վ է այս ամենի պատասխանատուն․․․Մինչև օրս օդում մնացած հարց․․․
Մոլորակը ճչում է--
Անտարբերություն է լսող չկա-Ցավալի է,բայց իրական է․․․
Ինչու՞ ձգտել ուրիշինը տիրանալ,երբ ունես քոնը և շատ ավելի բավարար է քան պատկերացնելը
Ինչու՞ այրել հողը,մարդկությանը մատնել սովի ուզրկանքների,թույլ չտալ վարելու, ցանելու, կառուցելու, շենացնելու ու բարեկեցիկ կյանքով ապրելու․․․
Սիրիան,Իրաքը,Լիբիան,Լիբանանը,Արցախը․
Մորորակի ողջ մարդկությունը միահամուռ ջանքեր պետք է գործադրի ու,Ո՛չ ասի պատերազմին ու կամայականություններին․․․
․Մոլորակը անտեր չէ․․․
Комментариев нет:
Отправить комментарий