14 հունվարի 2020 թվական,ք․Երևան Լյուբա Քոթանջյան
Մտածում ենք ու խոսում,խոսում ենք հետո․ մտածում։Առօրյա կյանքում յուրաքանչյուրիս հետ պատահում է,բայց տարբեր մարդիկ այն ընդունում են յուրովի,ոմանք վիրավորվում են,ոմանք արհամարում են ու շարունակում ապրել այնպես ինչպես իրենց հարմար է, առանց հետ նայելու թե ի՞նչ հետևանք թողեց անմիջական ու անմտածված արտահայտված խոսքը դիմացինի համար։
Դրական է մտածածին արտահայտությունը,որն ունի հաղթական ուժ,բազում խնդիրների լուծման ու նորանոր գաղափարների արտածման ու կյանքի կոչելու,վեր հառնելու ու արժանավայել ապրելու համար։Դրա համար կա սովորական մի մտահղացում,այն է լռությունը,այո՛եթե չես կարող օգտակար լինել, որևէ լավ խոսք ասել անհրաժեշտ է լռել։Եթե ամեն ոք ունենա այդ լռության բանալին,օգտագործի միան լավ մտքերի ,գործերի ու դատողությունների համար ու անտեղի բերանը չբացի ուրիշին չվիրավորի։Այս իրողության մեջ միայն լավ գործեր կծնվեն։
Մեր իրականության մեջ հասարակությունը տարանջատված է։Աշխատասեր, առաքինի,լավ մարդիկ անհիմն,ստահոտ լուրերի տարածման պատճառով միանգամից թիրախավորվում են ու դառնում են տգետների ծաղրի առարկան։ Այդ մարդիկ ամեն օրվա իրեց հացը վաստակում են ուրիշներին պատվազրկելու իրենց հաջող փորձի միջոցով,նույնիսկ թանկարժեք պարգևներ են ստանում ու իրենց պահվածքով հպարտանում են, ցավալի է,բայց իրականություն է։
Հասարակության մեջ ձևավորվել է մի խավ-պահանջատիրական։ Բարեգործությունները,նվիրատվությունները,միջոցառումները,օգնությունները․․․․պահանջատերերինն են,բայց ով որ դրա կարիքը ունի ամոթից ձայն չի հանում,կամ շատ մեծ դժվարությամբ է ստանում։ Աշխատող,արարող,բարի գործեր կատարող մարդիկ չեն երևում,նրանք զբաղված են իրենց աստվածահաճո գործերով։ Երանելի են այն մարդիկ ,ովքեր ոչ մի վատ բան չեն տեսնում։Մեղավոր մարդը պարտավոր է իր մեղքը ինքը տանի,ինքն իրեն դատի ու դարձի ճանապարհ գտնի։ Հասարակության տարանջատումը կվերանա ու կառողջանա,եթե մարդկիկ առաջնորդվեն Աստծո 10 պատվիրաններով,ուրիշ ելք չկա։ Ամեն