Լյուբա Քոթանջյան
ք․ Երևան ,14 հունիսի 2020թ․
Հնչյունները թևածում էին օդում,մի պահ ասես կանգ
առան,կախված մնացին ու լսվեց շշնջյուն
—Մենա՞կ ես։
—
Հնչյուններն
են ինձ հետ․․․
Նոտաների արտածումը կտրեց իրական կյանքի գոյությունը և միաձուլվեց ծնված մեղեդու
ելևէջների հետ ու տարավ ունկնդրին այնտեղ որտեղից ծնվել էր։ Որքանո՞վ ներթափանցեց,այն
որքա՞ն պիտի հարատևեր․․․ժամանակը միայն կպարզաբաներ։
Բնության բոլոր երևույթները արտածվել են երաժշտությամբ ․ծովը՝ալեկոծված, խաղաղ,լուսընկա․․․փոթորիկներ,մրրիկներ,
քամին՝ փոշառատ ուժեղ ու կործանարար․․․ու բնությունը ողջ էությամբ ,տեսանելի և անտեսանելի
իրողությամբ երաժշտության հնչյունների արտապատկեր է։
Ամեն բացվող օր մարդուն պարգևում է ապրելու գաղափար,ոմանք շատ դժվար կացության
մեջ են ընկնում,ընկճվում,տրտմում։Անհաջողություններ մեկը մյուսից հետո,ի՞նչ անել,այստեղ
օգնության է գալիս երաժշտությունը։Այդ պահին ըմբոշխնած մեղեդին ուղեփակոցի նման մխրճվում է ինքնագիտակցության մեջ,խլում օրվա հոգսը,մտածմունքը,ամեն
ինչ վերածվում է ճախրանքի ու հոգսաթափ անում տխուր մտքերը,օրվա անց ու դարձը մոռացվում
է և՛ լավը ,և՛ վատը։
Երաժշտությունը՝իրեն բովանդակությամբ կտրում է ունկնդրի մտքի բոլոր
թելերը,դարձնում է նրան ստեղծագործողի մտքի
ուղեկիցը։ Մեղեդին՝,եթե բառեր կան անընդհատ գիտակցության մեջ է մնում անգամ երբ դադարում
է հնչեղությունը։
Հոգսաթափ վիճակ է ստեղծվում,այն շարունակվում է այնքան ժամանակ որքան ընկալումը
արդիական է ու տպավորիչ,հնարավոր է անգամ քնած ժամանակ չդադարի ներգործել։ Երաժշտությունը
մաքրում է մարդու հոգին, ֆիզիկական ուժ է տալիս,առողջացնում է։
Անընդմեջ երաժշտություն լսող մարդը երբեք չի վիճում,վատ իրավիճակներում արագ կողմնորոշվում
ու հեռանում է այդ միջավայրից,վիրավորական,անհարգի տհաճ խոսքեր արտասանել անկարող է,որովհետև
միտքը զբաղված է մաքրեմաքուր երաժշտական հնչյուններով,բարությամբ,լավատեսությամբ,միայն
լավ մտքերով ու հույզերով,ու ամեն վատ բան շրջանցում է աննկատ,այն խորթ է իրեն։Խաղաղություն
և առողջություն բոլորին․․․Ամեն