Լյուբա Քոթանջյան
Օրը արևոտ է, երկինքը պայծառ։ Արևի կենարար շողերի էներգիան ինքնաբերաբար
փոխանցվում է կենդանի էակների մեջ, յուրաքանչյուրին յուրովի։ Ո՛վ որչափ է ի
զորու ընդունելու աստվածային այդ պարգևն ու զորանալու։
Այս բարդ կեցությունը խորհելու առիթ է
հանդիսանում․․․ինչու՞
Մարդը ընդունեց էներգիան ու
օգտագործեց բարի նպատակների համար,աշխատեց,արարեց,բարիքներ ստեղծեց,ամենակարևորը՝
վատ խոսքեր չարտաբերեց։ Սրանք դրական լիցքերն են։Փորձել գտնել այդպիսի
մարդկանց․․․
Մարդը օգտագործեց էներգիան վատ խոսքեր
արտահայտելու,սուտ խոսելու,զրպարտելու,թերի կատարված աշխատանքի վրա,անօգուտ աշատանքի վրա ու չըմբռնեց որ ստացած
անգին պարգևը վերածվեց բացասականի․․․․․
Եթե բոլոր մարդիկ զգուշավոր
լինեն ամեն ինչում և՛ խոսքի,և՛ գործի մեջ
ապա այս վանող,իրարից հեռացող իրավիճակը կհարթվի։
Այսօր խոսքի ուժը կորցրել է իր
տիտղոսը։Եթե վատ խոսքից մարդը պիտի ամաչի,վատ զգա արդարություն պահանջի լռում
է,օրենքի ուժը ակնհայտ չէ, սովորություն է դարձել մեկը մյուսին վիրավորելն,ու
բոլորն են այս դաշտում։
Գործում է ու ակնհայտ երևում է, մեղավոր մարդիկ ավելի շուտ են
բարձրաձայնում, օր առաջ աղմուկ աղաղակ
բարձրացնում,առանց մարդու մեղավորության աստիճանը ստույգ լուսաբանելու անունն ու
արժանապատվությունը մրոտում,ստորացնում։ Բոլորը դատավորների դերում են։Այս ամենի
արդյունքում ամեն ինչ մնում է թերի ,անըմբռնելի,չես տարբերում մեղավոն ու
անմեղը․․․․ Խառնաշփոթ․․․
Ու՞ր ենք գնում ,ինչի՞ ենք հասնելու
։
Լավ կլինի բոլորս խոսելուց առաջ
մտածենք,ի՞նչ ասացինք,ինչու՞վիրարորեցինք,
Ամենաթանկ կարողությունը ՝ՄԱՐԴ մնալն
է
Եկե՛ք ազգովի Մարդ մնանք,թո՛ղ ամեն ոք իրեն
գործած մեղքի համար պատասխան տա։Ամուր ու անառիկ պահեենք մեր աստվածային , դրախտային
երկիրը,իրեն բարիքներով։Դրական էներգիան անսպառ պահենք,վատ խոսքերից,մտքերից
հեռու՜ -հեռու՜․․․․․․․