четверг, 8 ноября 2018 г.

                                                Աշնանային
Աշնան վերջն է;Արևը գորշ ամպերից անկարող է շողեր սփռել համատարած մթնդած երկնքից։ Ասես, այս նման է այն մարդկանց,որոնք համատարած կեղծիքի,ստի, անարդարության մեջ արդարության շողեր են ուզում արձակել;
  Արդարություն գտնելը անչափ դժվար է։Մարդկային նախանձը աշնան գորշ ամպի նման փակում է լույսի ճամփան, թողնելով տգիտությանը առաջ գնալ,այն մտածել,հետևություն անել չգիտի ։
 Իրականությունը պահանջում է ամեն ոք իրեն արած գործերի համար պատասխանատվության զգացում,խոստովանություն,մեղքերի քավություն։<<Ասես բոլորը անմեղ են>>աշնան գորշ ամպերի նման։Բոլորը <<լիդերներ են>>։
 Զիջողականության բացակայությունը ժամանակակից մարդուն դարձրել է ինքնահավան։
              Առողջ է,առաջնային է,ժամանակակից է այն հասարակությունը,որտեղ մարդկանց զբաղվածությունը բարձր մակարդակի վրա է։
Այսինքն ամեն ոք պետք է գիտակցի․ ի՞նչ պետք է անի,որ իրեն օգտակար գործողության գործակիցը  բարձր լինի,արդյունավետ լինի իրեն շրջապատին և իր երկրին ու ողջ մարդկությանը։
  Ակնհայտ երևում է․լավ գաղափարերը շուտ են մահանում։ Վատը աղմկահարույց է,ավելի կրկնվող,վերլուծվող, արդարացում պահանջող(մի վատ բան ասա ումի կողմ կանգնի)մարդկանց ողջ բազմության համար թեժ ՛՛ասեկոսե՛՛ կդառնա,անհեթեթությունը թև առած թռչում է ու տարածվում, պարապ մարդկանց բան ու գործ ստեղծում։
Սրան-նրան վատաբաներու փոխարեն յուրաքանչյուր ոք պարտավոր է իր առօրյան քննի -ո՞րտեղ սխալվեց, ու՞մ նեղացրեց,ու՞մ օգտակար եղավ․․․
Կա այսպիսի ցավոտ իրականութիուն․ամբողջ կյանքում մեղք գործած չլինես,զերծ անբարո կյանքից,ստից , կեղծիքից ու մեկ էլ գտնում են ,որ դու աշխարհի ամենաչար ու վատ մարդն ես։Անչափ անարդար է ։
  Մարդու ամենավեհ հատկանիշը արդար լինելն է,ինքն իրեն դատելը,ամեն արարքի մեջ պատասխանատվության զգացումի պահանջ ունենալն է ,այդ ժամանակ չեն լինի ո՛չ դատարաններ,ո՛չ դատավորներ։Դժվար չէ՛․պարզապես նորընրիր պաշտոնյան
 իրեն պաշտոն ստաձնելուց առաջ, պարտավորություն վերցնի մի քանի տասնյակ անապահով ընտանիքների գործազրկության հարցի լուծում։Հասարակության ամբողջական զբաղվածությունը կլուծի ամենաբարդ խնդիրներ․․-առողջապահություն, կրթություն,արվեստ․․․