суббота, 8 декабря 2018 г.

Կորցրած դեմքեր


                                                                                                      8․12․2018 ք․ Երևան
                                                                                                      Լյուբա Քոթանջյան

            Դեկտեմբերյան արևոտ երկինք, արևի ճաառագայթներից հորդող բացառիկ էներգիան նորովի ապրելու դրսևորում է թելադրում, ցրում է  մտահոգություններն ու դժվարությունները որոնք առաջնում են բացվող օրվա հետ ու հանգիստ լուծում գտնում։
            Ավա՜ղ մի հարց միշտ մնում է անորոշ ու ապակողմնորոշված,զարմանալի է ,բայց իրական է։  Հանդիպում ես մարդուն ու ընկնում ես տարակուսանքի մեջ,արդյո՞ք ի՛նքն է,զարմացած ու քարացած հայացքով նայում ես դեմքին , ուզում ես դեմքը գտնել, մոլորվում ես, մտազբաղվածությունը չի թողնում պատասխանել այն հարցին որը քեզ է ուղղված ու դեռ դեմքի վրա դեմք ես ման գալիս։
 Ինչու՞,ինչի՞ համար,օգու՛տը․
Դիմակ կրողը վատ չի զգում,բայց մեղք է գործում,ուզում ես ապացուցել, նա արագ հեռանում է ։
            Թեկուզ շատ դառը ճշմարտությունը հազար անգամ լավ է ականջ շոյող գովաբանություններից։Ճշմարտության մեջ չկա երկմտություն, անորոշություն, ամեն ինչ արդարացիորեն է ներկայացվում և այս ամենը թելադրում է դիմացինին առողջ միտք ու եզրահանգումներ անել;
Թերի, անպատասխանատու, սուտ տեղեկատվությունը կարող է մարդուն նվաստացնել ու նա չի գտնի իր տեղը հասարակության մեջ։Երբեմն ցավալի ավարտ է ունենում;Մի՛ խաբիր ու մի՛ թաքցրու իրականությունը,որի արդյունքում կյանքը լուսավոր կդառնա ու բոլոր անլուծելի խնդիրները կլուծվեն։
            Դիմակի հետ ես խոսում -չկա կարոտ,թախիծ,զգացմունք,հավատ,ամոթ-բնաջնջված իրականության անսպառ դրսևորում է։
 Երանելի է կյանքը տեսնել այնպես՝ ինչպե՛ս կա,առանց դիմակների,ըմբռնել, այն ի՛նչ երևակայական չէ, իրական է;
 Ու մի օր էլ տեսնում ես,որ դու ո՛չ մի անգամ դիմակ չես կրել,ապրել ես ինքդ քեզ քննադատելով ու քո մեջ սխալներ ման գալով ու դրանք ուղղելով,այնուհետև հասկանում  ես, որ կողքիդ ո՛չ ոք չկա,որովհետև նրանք դիմակով են իսկ դու առանց դիմակ։

четверг, 8 ноября 2018 г.

                                                Աշնանային
Աշնան վերջն է;Արևը գորշ ամպերից անկարող է շողեր սփռել համատարած մթնդած երկնքից։ Ասես, այս նման է այն մարդկանց,որոնք համատարած կեղծիքի,ստի, անարդարության մեջ արդարության շողեր են ուզում արձակել;
  Արդարություն գտնելը անչափ դժվար է։Մարդկային նախանձը աշնան գորշ ամպի նման փակում է լույսի ճամփան, թողնելով տգիտությանը առաջ գնալ,այն մտածել,հետևություն անել չգիտի ։
 Իրականությունը պահանջում է ամեն ոք իրեն արած գործերի համար պատասխանատվության զգացում,խոստովանություն,մեղքերի քավություն։<<Ասես բոլորը անմեղ են>>աշնան գորշ ամպերի նման։Բոլորը <<լիդերներ են>>։
 Զիջողականության բացակայությունը ժամանակակից մարդուն դարձրել է ինքնահավան։
              Առողջ է,առաջնային է,ժամանակակից է այն հասարակությունը,որտեղ մարդկանց զբաղվածությունը բարձր մակարդակի վրա է։
Այսինքն ամեն ոք պետք է գիտակցի․ ի՞նչ պետք է անի,որ իրեն օգտակար գործողության գործակիցը  բարձր լինի,արդյունավետ լինի իրեն շրջապատին և իր երկրին ու ողջ մարդկությանը։
  Ակնհայտ երևում է․լավ գաղափարերը շուտ են մահանում։ Վատը աղմկահարույց է,ավելի կրկնվող,վերլուծվող, արդարացում պահանջող(մի վատ բան ասա ումի կողմ կանգնի)մարդկանց ողջ բազմության համար թեժ ՛՛ասեկոսե՛՛ կդառնա,անհեթեթությունը թև առած թռչում է ու տարածվում, պարապ մարդկանց բան ու գործ ստեղծում։
Սրան-նրան վատաբաներու փոխարեն յուրաքանչյուր ոք պարտավոր է իր առօրյան քննի -ո՞րտեղ սխալվեց, ու՞մ նեղացրեց,ու՞մ օգտակար եղավ․․․
Կա այսպիսի ցավոտ իրականութիուն․ամբողջ կյանքում մեղք գործած չլինես,զերծ անբարո կյանքից,ստից , կեղծիքից ու մեկ էլ գտնում են ,որ դու աշխարհի ամենաչար ու վատ մարդն ես։Անչափ անարդար է ։
  Մարդու ամենավեհ հատկանիշը արդար լինելն է,ինքն իրեն դատելը,ամեն արարքի մեջ պատասխանատվության զգացումի պահանջ ունենալն է ,այդ ժամանակ չեն լինի ո՛չ դատարաններ,ո՛չ դատավորներ։Դժվար չէ՛․պարզապես նորընրիր պաշտոնյան
 իրեն պաշտոն ստաձնելուց առաջ, պարտավորություն վերցնի մի քանի տասնյակ անապահով ընտանիքների գործազրկության հարցի լուծում։Հասարակության ամբողջական զբաղվածությունը կլուծի ամենաբարդ խնդիրներ․․-առողջապահություն, կրթություն,արվեստ․․․


пятница, 19 октября 2018 г.

Արևոտ աշուն

                                Արևոտ աշուն                                     19 հոկտեմբեր 2018թվական
                                                                                                            Լյուբա Քոթանջյան
                                                                                                                     
                                                                                                                         

Աշնան կեսն անցավ բայց օրերը տաք  են ու արևոտ;Ասես աշունը մոռացել է իր հանդերձանքը կրելու պարտականությունը։ Աշնան արևը յուրօրինակ պոտենցյալ էներգիա է պարգևում մարդկանց։

․․
 Երանելի է ,որ գոնե այս աստվածային լույսը չի վաճառվում,ավելի ստույգ մարդը անկարող է այն գնել կամ  վաճառել ․․․  այլապես


 Բնությունը՝  պահել անաղարտ-- աստվածահաճո գործ է։
Մարդը ինքնամոռաց, անխնա վնասում են բնությունը, առանց հետ նայելու․․
  Մի օր մարդ արարածը կհասկանա,որ ի՞նչ էլ ստեղծի,ի՞նչ էլ հայտնագործի,ի՞նչ էլ կառուցի․․․ կատարյալն ու անփոխարինելին բնության ստեղծածն է Աստծո շնորհը։