четверг, 16 февраля 2017 г.

  17 փտրվարի 2017թ․               Ձմեռային լուսաբաց                                       Լյուբա Քոթանջյան
     Եվ լույս եղավ     -  Ամենամեծ աստվածային պարգևը մարդուն;
Ձմեռը ձյունեց, փոթորկեց,սառը շունչ հաղորդեց ու այսօր բոլորովին այլ տեսք ունի , անսպասելի արև ծագեց,չոր ցուրտը, մաքուր-մաքուր օդը լիաթոք շնչելու կատարյալ հաճելի զգացողություն է ներշնչում ու զգացնում վայելքը  ձմեռայն լուսաբացի ; Աննկարագրելի է այսքան պարզկա մաքուր ու անարատ ցուրտը զգալ ապրել ու տենչալ; Ամենուր մաքրություն է ճերմակ ու պսպղուն, չկա հալոցք,ցեխ ու աղտ;
  Այսքան անարատ մաքրության մեջ չարժե մտահօգվել, անհեթեթ դատողություններ անել,անհրաժեշտ է լավ գաղափարներով զինվել,գտնել այն բանալին ,որը  կբացի այն դուռը որին դու արժանի ես, որը դու նվաճել ես արդարությամբ,խոհեմությամբ ու մեծ համբերությամբ; Եթե չգտնես մի՛ մտահոգվի՛ր,ուրիշ մեկը որ գտել է քո բանալին ոչինչ անել չի կարող, ընդամենը մեղքի ամենամեծ բաժինը ուսերին առած երբեք  չի  զգա  ծանրության ուժը իր գործած մեղքի ու փոթորկոտ ձմռան նման ձյունը այս ու այն կողմ կքշի, այս ու այն անկյունը կլցնի,ծառերի ճյուղերից եղյամը կխլի ու դարձյալ մի քունջ ու պուջախ կլցնի, կդիզի, կկոլոնի ու հանգիստ բավարարված կզգա․․․
  Մերկացած ծառերը, փողոցներն ու մայթերը  փոթորիկի արարմունքի լուռ վկան են;
     Ունայնություն-ունայնությանց