четверг, 16 февраля 2017 г.

  17 փտրվարի 2017թ․               Ձմեռային լուսաբաց                                       Լյուբա Քոթանջյան
     Եվ լույս եղավ     -  Ամենամեծ աստվածային պարգևը մարդուն;
Ձմեռը ձյունեց, փոթորկեց,սառը շունչ հաղորդեց ու այսօր բոլորովին այլ տեսք ունի , անսպասելի արև ծագեց,չոր ցուրտը, մաքուր-մաքուր օդը լիաթոք շնչելու կատարյալ հաճելի զգացողություն է ներշնչում ու զգացնում վայելքը  ձմեռայն լուսաբացի ; Աննկարագրելի է այսքան պարզկա մաքուր ու անարատ ցուրտը զգալ ապրել ու տենչալ; Ամենուր մաքրություն է ճերմակ ու պսպղուն, չկա հալոցք,ցեխ ու աղտ;
  Այսքան անարատ մաքրության մեջ չարժե մտահօգվել, անհեթեթ դատողություններ անել,անհրաժեշտ է լավ գաղափարներով զինվել,գտնել այն բանալին ,որը  կբացի այն դուռը որին դու արժանի ես, որը դու նվաճել ես արդարությամբ,խոհեմությամբ ու մեծ համբերությամբ; Եթե չգտնես մի՛ մտահոգվի՛ր,ուրիշ մեկը որ գտել է քո բանալին ոչինչ անել չի կարող, ընդամենը մեղքի ամենամեծ բաժինը ուսերին առած երբեք  չի  զգա  ծանրության ուժը իր գործած մեղքի ու փոթորկոտ ձմռան նման ձյունը այս ու այն կողմ կքշի, այս ու այն անկյունը կլցնի,ծառերի ճյուղերից եղյամը կխլի ու դարձյալ մի քունջ ու պուջախ կլցնի, կդիզի, կկոլոնի ու հանգիստ բավարարված կզգա․․․
  Մերկացած ծառերը, փողոցներն ու մայթերը  փոթորիկի արարմունքի լուռ վկան են;
     Ունայնություն-ունայնությանց
  

понедельник, 16 января 2017 г.

                                                                                                                     

                                                                 Խստաշունչ ձմեռ
Լյուբա Քոթանջյան                
16 հունվար 2017
 Ո՛չ, մի  վախեցիր ցրտից, ցուրտը մաքրում է օդը, թարմացնում ու նոր էներգիայի լիցքեր է հա-   ղորդում ; Ցրտից սարսուռ ապրող մարմնիդ, պաշտպանում է բակտերիաներից ու չի թողնում ներգործել , ազդել ու սպառել այն էներգիան որը անարատ ու զտված տարրերից է բաղկացած
     Լավ է երբ ընկերանում ես ցրտի հետ,այն քեզ չի նեղացնում այնպիսին է ինչպիսին տեսնում ես , մաքրեմաքուր ձյունե-եղյամա հագուստով ու անարատ;
  Չի խաբում, դիմակ չի հագնում, հանդերձանքը պարզ է մաքուր ու իրեն հարիր,չի բողոքում, միշտ բավարարված ու գոհ է ամեն ինչում․․
    Տարվա ամեն մի եղանակ ունի իր յուրահատուկ առանձնահատկությունը; Այս պարագայոմ
ձմեռը ավելի հաստատակամ է,խիստ է ու պահանջկոտ, ամեն ինչ ճիշտ ժամանակին է համա-պատասխանում․․․․իդեալական է․ երբ ամեն ինչ ժամանակի հետ զուգահեռ  է ընթանում ․․․
 Այս միտքը հրաշքներ է գործում ;
   Ժամանակից առաջ ընկած մարդիկ  կորցնում են այն ստեղծագործական մեծ ավյունը որ կարող էին ունենալ ժամանակի հետ զուգահեռ քայլելիս;
Այսպես․ եթե մարդը  վաղ տարիքում ունենում է ամեն ինչ, այսինքն նյութապես ապահովված է, աշխատանք ունի, լավ հագուստ ունի, ամեն- ամեն ինչ ունի․․․մի բառով էլ ոչ մի մտածմունք
չունի․․․ինչի՞ է նման , միգուցե վարար գետի, իր ճանապարհին սրբել տանելով ամեն ինչ ճանապարհ է բացում իր համար  ու ․․․․մի օր ցամաքում է․․․ Այս բնության առանձնահատկու-
թյունը գարունն է ամփոփում ու հստակ տարբերվում է ցրտաշունչ օրեր նվիրող ձմռանից;
    Երբ մարդը ապրում է ներդաշնակ բնության հետ, նա ամենահարուստ,ամենաարժանի ու անգերազանցելի մարդն է մեր մոլորակի