понедельник, 19 сентября 2016 г.




     19․ 09․2016թ  Երևան                   Լռության գինը
                   Լռել, ուժ գտնել ինքդ քո մեջ ու չարտահայտվե՛լ, այն ինչ իրականում տեսնում ես․ մտահոգվում ես, անհանգստանում ես,տրտմում ես ցավ ես պատճառում ինքդ քեզ ու այդ զգացողությունների պահին հայացք ես գցում դուրս ու ականատեսն ես դառնում բնության ստեղծագործությանը ․․․որքա՞ն կատարյալ  է ամեն ինչ, արև կա, ջերմություն, կանաչ է ամենուր ու լուռ ․․․
  Բայց բնությունն էլ է երբեմն տրտմում ու անձրևում, ամպում ու շանթահարում,իր բողոքն այդպես արտահայտում ու ցրտում ու ձյունում,մարդկային բնությունն էլ այդպիսին է;
  Լավ է երբ մարդն արտահայտվում է անկեղծ, անմիջական, չի ստում, դիմացինին խոսքը արտաբերում է պարզ ու հասկանալի,այսինքն բնության բնավորությամբ, իրեն ողջ պարզությամբ;երանելի են նման մարդիկ, նրանց պատճառած սուր խոսքը դաստիարակչական է, անհատին մտածելու,ինքնամաքրվելու, իրականությունը տեսնելու ու ինքն իրեն սխալները ըմբռնելու ու շտկելու հնարավորություններ է ընձեռնում, բայց կա ամենացավալին․․․
    Մեր իրականության մեջ կան մարդիկ, որոնք ոչ մի սխալ չեն ընդունում, բնության մեջ աճած մոլախոտերի նման, իրենց զոռբայությամբ, իրենց եսասիրությամբ,աղավաղում են ամբողջ հունցքը, արդյունքը՝ բերք չկա, ամբողջը մոլախոտերը ծածկել են․․․
           Ամեն ոք շնորհ ունի այս աշխարհի վրա,տեսնել, զգալ ու գնահատել է պետք;
  Մտածելու առիթ կա, մեզանից յուրաքանչյուրը սխալներ ունի,  ոչ ոք կատարյալ չէ;
   Յուրաքանչյուր անհատի մեջ տեսնել միայն լավը, անչափ խրախուսելի է , այդ    միտքը լույսի ճառագայթի նման կփարատի վատ մտածողությունը, կառաջնորդի առողջ դատողությամբ ու կյանքի ճիշտ ուղի կհարթի ;
   Ապրել բնության օրենքներին զուգահեռ ու համահունչ ո՛չ բոլորին է դուր գալիս, մեր իրականության մեջ; Բայց մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ծնվող ու մեռնող օրվա մեջ վերաքննելու ի՞ նչ արեց, որտե՞ղ սխալվեց,ու՞մ նեղացրեց, արդյո՞ք այդ տեղին էր ո՞ր ցավ պատ
ճառեց ինչ որ մեկին ու որչա՞փ էր օգտակար ու դաստիարակչական  այդ ամենը ևամենա- կարևորը՝ գտնել սխալը;
    Եթե ինչ որ բան չի ստացվում․․․կա մի պարզ հարց----- որտե՞ղ եմ սխալվել,,,