Ք․ Երևան, 1926թ․հոկտեմբերի 19 Լյուբա Քոթանջյան Արևաշունչ,խորը աշուն է։ Ծառերը,թփերը,երկինքը,գետինը․․․․ ամբողջովին աշնանային հանդերձանքի մեջ են ։ Ամենալավ նկարիչն անգամ չի կարող վերարտադրել այն ինչ պարգևում է բնությունը ,այսքա՜ն գեղեցկություն,այսքա՜ն գունազարդության բազմազանություն․․․ծառեր կան ,որոնց, անգամ մեկ տերևի վրա մի քանի գույն է նշմարվում․․․․աննկարագրելի զմայլանք։Այս հիացմունքի արժանի զգացմունքը տեղափոխվում է մարդու ինքնքզգացողության մեջ ու ինքստինքյան մտածում ես բնությունն այս ամենին տոկալու համար ինչպիսի՞ դժվար ու տենչալի՝ձմեռ,գարուն, ամառ ժամանակահատված է անցել ու հասել վերջնակետին՝աշնանը։Մարդու կյանքն էլ նման է բնության այս չորս եղանակին ու չորս տարերքին՝կրակ,ջուր ,օդ, հող ։ Այս տարի շատ բարեբեր էր։Մարդիկ շնչում են բնությունով՝թթվածնով,բնությունը շնչում, ու հարատև է դառնում մարդկանցով։ Առանց մարդկանց բնությունը շատ օրինաչափ ու հարատև կդառնա ,չի՜ անհետանա։Մարդը առանց բնության՝ լինելությունը կկորցնի ։ Երբ երկինքը խաղաղ է,մարդիկ ուրախ են զվարթ,նրանց մնում է միայն արարել,ստեղծել այն ինչ օգտակար է և՜ բնությանը ,և՜մարդկությանը։ Միայն խաղաղ երկնքը բարեբեր տարվա երաշխիք կդառնա ,արկեր ու ռումբեր չեն պայթի,օդն ու ջուրը իրենց համն ու հոտը կպահպանեն,մարդն էլ մարդ կմնա ․․․․ Աշունը իրեն բնավորությամբ հանդերձանքով շատ նմանվում է մարդու կյանքի մայրամուտին։ Արևի ջերմացնող ճառագայթները ակնթարթորեն խամրում են ,ցրտում ։Մեծահասակը բուռն ուրախ պահին, շատ հնարավոր է, կյանքի անցյալի որևէ հիշողության ներքո կտրուկ դադարեցնի ծիծաղը։Հասակ առած մարդը շուտ է նեղանում,չնայած ցույց չի տալիս,աշնանը արևը հանկարծակի անհետանում ու ամպերի մեծ կույտեր են հայտնվում․․․․ Աշունը բերքառատություն է։Ծեր,հասակ առած մարդը համբերատար է,հանդուրժող,ավելի լռակյաց․․․Տարվա ամեն մի եղանակ մարդու տարիքն է ։Աշունը շատ տարբերվող է,այն մարդկանց մտախոհություն է պարգևում,բնությունը թելադրում է,չի՜ պարտադրում․․․․․Այն մարդը,ով օգտվում է բնության թելադրությունից անաղարտ է։
