8 մայիսի 2026թ․ Լյուբա Քոթանջյան Այս տարի գարունն ուշացավ,խռովածի նման այցելեց ու արդեն քիչ է մնացել հրաժեշտ կտա, բայց դեռ իրեն տարերքի մեջ չի մտել։Կյանքում էլ է այդպես,ուշանում ես,կորցնում ես այն ինչ պետք է գտնեիր ժամանակին։Միշտ ուժ ես գտնում քեզ սփոփելու,որ ամեն ինչ կանցնի ու կրկին ամեն ինչ լավ կլինի․աշխարհում կդադարեն պատերազմները,մարդկանց ստեղծագործ աշխատանքները՝կառույցները,շինությունները,տաճարները,արտադրական ձեռնարկությունները,հիվանդանոցները,ուսումնական հաստատությունները,արտերն ու անտառները,օվկիանոսները,ծովեր,գետերը,լճերը․․․․ զերծ կմնան ռումբների,քիմիական զենքի օգտագործումից ու գարունները ժամանակին կգան։ Ավերել,անշեն դարձնել,կործանել ․․․․ պատերազմի անթաքույց <<շնորհը>>։ Երկիր մոլորակը իրեն նյութական պաշարներով ,բուսական,կենդանական աշխարհով շատ հարուստ է ու մարդը հանգիստ կարող է ապահովել իր կենսամակարդակը ։ Ինչու՞պատերազմել․․․ Միշտ ,դարերից եկած սովորություն է՝հաստատված կանոն,որ պատերազմները առաջանում են հիմնականում ընչքաղցությունից; Պատերազմն էլ ժամանկի տիրող հանդերձանքՆ ունի,նետ ու աղեղի,հրացանի ու գնդացրի դարն անցել է․․․․շատ է վտանգավոր,ո՛չ միայն շրջապատի այլև ամբողջ երկրագնդի համար։ Զարմանալի է,բայց իրական է ,այդպիսի միջոցներով ձեռք բերված տարածքներում երկար ժամանակ բնակչություն չի կարող վերահաստատվել,քանի որ քիմիական զենք են օգտագործել։ Եթե այդ տարածքները,ընդարձակվեն ,ի՞նչ է սպասվում ,ինչպե՞ս են գոյատևելու,ջուրը աղտոտված,հողը անբերրի․․․ Եզրակացնում եմ որ Նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկը <<Ճիչ>>նկարների շարքով կարթնացներ ուշացած,հուսահատության եզրին կանգնած մարդկանց անհաղթահարելի,անզորության ճիչը․․․․ուշացած ՃԻՉԸ
Комментариев нет:
Отправить комментарий