вторник, 24 декабря 2019 г.

նոր տարվա տոներին ընդառաջ


 24 տեկտեմբերի,2019 թվական,ք․ Երևան                       

Լյուբա Քոթանջյան 


  Օրը արևոտ է, երկինքը պայծառ։ Արևի կենարար շողերի էներգիան ինքնաբերաբար փոխանցվում է կենդանի էակների մեջ, յուրաքանչյուրին յուրովի։ Ո՛վ որչափ  է ի զորու  ընդունելու աստվածային այդ  պարգևն ու զորանալու։
    Այս բարդ կեցությունը խորհելու առիթ է հանդիսանում․․․ինչու՞
 Մարդը ընդունեց էներգիան ու օգտագործեց բարի նպատակների համար,աշխատեց,արարեց,բարիքներ ստեղծեց,ամենակարևորը՝ վատ խոսքեր չարտաբերեց։  Սրանք դրական լիցքերն են։Փորձել գտնել այդպիսի մարդկանց․․․
Մարդը օգտագործեց էներգիան վատ խոսքեր արտահայտելու,սուտ խոսելու,զրպարտելու,թերի կատարված աշխատանքի վրա,անօգուտ աշատանքի վրա ու չըմբռնեց որ ստացած անգին պարգևը վերածվեց բացասականի․․․․․
    Եթե բոլոր մարդիկ զգուշավոր լինեն ամեն ինչում և՛ խոսքի,և՛ գործի մեջ ապա այս վանող,իրարից հեռացող իրավիճակը կհարթվի։
  Այսօր խոսքի ուժը կորցրել է իր տիտղոսը։Եթե վատ խոսքից մարդը պիտի ամաչի,վատ զգա արդարություն պահանջի լռում է,օրենքի ուժը ակնհայտ չէ, սովորություն է դարձել մեկը մյուսին վիրավորելն,ու բոլորն են այս դաշտում։
  Գործում է ու ակնհայտ երևում է, մեղավոր մարդիկ ավելի շուտ են բարձրաձայնում, օր առաջ աղմուկ աղաղակ բարձրացնում,առանց մարդու մեղավորության աստիճանը ստույգ լուսաբանելու անունն ու արժանապատվությունը մրոտում,ստորացնում։ Բոլորը դատավորների դերում են։Այս ամենի արդյունքում  ամեն ինչ մնում է թերի ,անըմբռնելի,չես տարբերում մեղավոն ու անմեղը․․․․ Խառնաշփոթ․․․
  Ու՞ր ենք գնում ,ինչի՞ ենք հասնելու ։
Լավ կլինի բոլորս խոսելուց առաջ մտածենք,ի՞նչ ասացինք,ինչու՞վիրարորեցինք,
Ամենաթանկ կարողությունը ՝ՄԱՐԴ մնալն է 
Եկե՛ք ազգովի Մարդ մնանք,թո՛ղ ամեն ոք իրեն գործած մեղքի համար պատասխան տա։Ամուր ու անառիկ պահեենք մեր աստվածային , դրախտային երկիրը,իրեն բարիքներով։Դրական էներգիան անսպառ պահենք,վատ խոսքերից,մտքերից հեռու՜ -հեռու՜․․․․․․․ 

суббота, 8 декабря 2018 г.

Կորցրած դեմքեր


                                                                                                      8․12․2018 ք․ Երևան
                                                                                                      Լյուբա Քոթանջյան

            Դեկտեմբերյան արևոտ երկինք, արևի ճաառագայթներից հորդող բացառիկ էներգիան նորովի ապրելու դրսևորում է թելադրում, ցրում է  մտահոգություններն ու դժվարությունները որոնք առաջնում են բացվող օրվա հետ ու հանգիստ լուծում գտնում։
            Ավա՜ղ մի հարց միշտ մնում է անորոշ ու ապակողմնորոշված,զարմանալի է ,բայց իրական է։  Հանդիպում ես մարդուն ու ընկնում ես տարակուսանքի մեջ,արդյո՞ք ի՛նքն է,զարմացած ու քարացած հայացքով նայում ես դեմքին , ուզում ես դեմքը գտնել, մոլորվում ես, մտազբաղվածությունը չի թողնում պատասխանել այն հարցին որը քեզ է ուղղված ու դեռ դեմքի վրա դեմք ես ման գալիս։
 Ինչու՞,ինչի՞ համար,օգու՛տը․
Դիմակ կրողը վատ չի զգում,բայց մեղք է գործում,ուզում ես ապացուցել, նա արագ հեռանում է ։
            Թեկուզ շատ դառը ճշմարտությունը հազար անգամ լավ է ականջ շոյող գովաբանություններից։Ճշմարտության մեջ չկա երկմտություն, անորոշություն, ամեն ինչ արդարացիորեն է ներկայացվում և այս ամենը թելադրում է դիմացինին առողջ միտք ու եզրահանգումներ անել;
Թերի, անպատասխանատու, սուտ տեղեկատվությունը կարող է մարդուն նվաստացնել ու նա չի գտնի իր տեղը հասարակության մեջ։Երբեմն ցավալի ավարտ է ունենում;Մի՛ խաբիր ու մի՛ թաքցրու իրականությունը,որի արդյունքում կյանքը լուսավոր կդառնա ու բոլոր անլուծելի խնդիրները կլուծվեն։
            Դիմակի հետ ես խոսում -չկա կարոտ,թախիծ,զգացմունք,հավատ,ամոթ-բնաջնջված իրականության անսպառ դրսևորում է։
 Երանելի է կյանքը տեսնել այնպես՝ ինչպե՛ս կա,առանց դիմակների,ըմբռնել, այն ի՛նչ երևակայական չէ, իրական է;
 Ու մի օր էլ տեսնում ես,որ դու ո՛չ մի անգամ դիմակ չես կրել,ապրել ես ինքդ քեզ քննադատելով ու քո մեջ սխալներ ման գալով ու դրանք ուղղելով,այնուհետև հասկանում  ես, որ կողքիդ ո՛չ ոք չկա,որովհետև նրանք դիմակով են իսկ դու առանց դիմակ։

четверг, 8 ноября 2018 г.

                                                Աշնանային
Աշնան վերջն է;Արևը գորշ ամպերից անկարող է շողեր սփռել համատարած մթնդած երկնքից։ Ասես, այս նման է այն մարդկանց,որոնք համատարած կեղծիքի,ստի, անարդարության մեջ արդարության շողեր են ուզում արձակել;
  Արդարություն գտնելը անչափ դժվար է։Մարդկային նախանձը աշնան գորշ ամպի նման փակում է լույսի ճամփան, թողնելով տգիտությանը առաջ գնալ,այն մտածել,հետևություն անել չգիտի ։
 Իրականությունը պահանջում է ամեն ոք իրեն արած գործերի համար պատասխանատվության զգացում,խոստովանություն,մեղքերի քավություն։<<Ասես բոլորը անմեղ են>>աշնան գորշ ամպերի նման։Բոլորը <<լիդերներ են>>։
 Զիջողականության բացակայությունը ժամանակակից մարդուն դարձրել է ինքնահավան։
              Առողջ է,առաջնային է,ժամանակակից է այն հասարակությունը,որտեղ մարդկանց զբաղվածությունը բարձր մակարդակի վրա է։
Այսինքն ամեն ոք պետք է գիտակցի․ ի՞նչ պետք է անի,որ իրեն օգտակար գործողության գործակիցը  բարձր լինի,արդյունավետ լինի իրեն շրջապատին և իր երկրին ու ողջ մարդկությանը։
  Ակնհայտ երևում է․լավ գաղափարերը շուտ են մահանում։ Վատը աղմկահարույց է,ավելի կրկնվող,վերլուծվող, արդարացում պահանջող(մի վատ բան ասա ումի կողմ կանգնի)մարդկանց ողջ բազմության համար թեժ ՛՛ասեկոսե՛՛ կդառնա,անհեթեթությունը թև առած թռչում է ու տարածվում, պարապ մարդկանց բան ու գործ ստեղծում։
Սրան-նրան վատաբաներու փոխարեն յուրաքանչյուր ոք պարտավոր է իր առօրյան քննի -ո՞րտեղ սխալվեց, ու՞մ նեղացրեց,ու՞մ օգտակար եղավ․․․
Կա այսպիսի ցավոտ իրականութիուն․ամբողջ կյանքում մեղք գործած չլինես,զերծ անբարո կյանքից,ստից , կեղծիքից ու մեկ էլ գտնում են ,որ դու աշխարհի ամենաչար ու վատ մարդն ես։Անչափ անարդար է ։
  Մարդու ամենավեհ հատկանիշը արդար լինելն է,ինքն իրեն դատելը,ամեն արարքի մեջ պատասխանատվության զգացումի պահանջ ունենալն է ,այդ ժամանակ չեն լինի ո՛չ դատարաններ,ո՛չ դատավորներ։Դժվար չէ՛․պարզապես նորընրիր պաշտոնյան
 իրեն պաշտոն ստաձնելուց առաջ, պարտավորություն վերցնի մի քանի տասնյակ անապահով ընտանիքների գործազրկության հարցի լուծում։Հասարակության ամբողջական զբաղվածությունը կլուծի ամենաբարդ խնդիրներ․․-առողջապահություն, կրթություն,արվեստ․․․


пятница, 19 октября 2018 г.

Արևոտ աշուն

                                Արևոտ աշուն                                     19 հոկտեմբեր 2018թվական
                                                                                                            Լյուբա Քոթանջյան
                                                                                                                     
                                                                                                                         

Աշնան կեսն անցավ բայց օրերը տաք  են ու արևոտ;Ասես աշունը մոռացել է իր հանդերձանքը կրելու պարտականությունը։ Աշնան արևը յուրօրինակ պոտենցյալ էներգիա է պարգևում մարդկանց։

․․
 Երանելի է ,որ գոնե այս աստվածային լույսը չի վաճառվում,ավելի ստույգ մարդը անկարող է այն գնել կամ  վաճառել ․․․  այլապես


 Բնությունը՝  պահել անաղարտ-- աստվածահաճո գործ է։
Մարդը ինքնամոռաց, անխնա վնասում են բնությունը, առանց հետ նայելու․․
  Մի օր մարդ արարածը կհասկանա,որ ի՞նչ էլ ստեղծի,ի՞նչ էլ հայտնագործի,ի՞նչ էլ կառուցի․․․ կատարյալն ու անփոխարինելին բնության ստեղծածն է Աստծո շնորհը։

четверг, 16 февраля 2017 г.

  17 փտրվարի 2017թ․               Ձմեռային լուսաբաց                                       Լյուբա Քոթանջյան
     Եվ լույս եղավ     -  Ամենամեծ աստվածային պարգևը մարդուն;
Ձմեռը ձյունեց, փոթորկեց,սառը շունչ հաղորդեց ու այսօր բոլորովին այլ տեսք ունի , անսպասելի արև ծագեց,չոր ցուրտը, մաքուր-մաքուր օդը լիաթոք շնչելու կատարյալ հաճելի զգացողություն է ներշնչում ու զգացնում վայելքը  ձմեռայն լուսաբացի ; Աննկարագրելի է այսքան պարզկա մաքուր ու անարատ ցուրտը զգալ ապրել ու տենչալ; Ամենուր մաքրություն է ճերմակ ու պսպղուն, չկա հալոցք,ցեխ ու աղտ;
  Այսքան անարատ մաքրության մեջ չարժե մտահօգվել, անհեթեթ դատողություններ անել,անհրաժեշտ է լավ գաղափարներով զինվել,գտնել այն բանալին ,որը  կբացի այն դուռը որին դու արժանի ես, որը դու նվաճել ես արդարությամբ,խոհեմությամբ ու մեծ համբերությամբ; Եթե չգտնես մի՛ մտահոգվի՛ր,ուրիշ մեկը որ գտել է քո բանալին ոչինչ անել չի կարող, ընդամենը մեղքի ամենամեծ բաժինը ուսերին առած երբեք  չի  զգա  ծանրության ուժը իր գործած մեղքի ու փոթորկոտ ձմռան նման ձյունը այս ու այն կողմ կքշի, այս ու այն անկյունը կլցնի,ծառերի ճյուղերից եղյամը կխլի ու դարձյալ մի քունջ ու պուջախ կլցնի, կդիզի, կկոլոնի ու հանգիստ բավարարված կզգա․․․
  Մերկացած ծառերը, փողոցներն ու մայթերը  փոթորիկի արարմունքի լուռ վկան են;
     Ունայնություն-ունայնությանց