понедельник, 19 сентября 2016 г.




     19․ 09․2016թ  Երևան                   Լռության գինը
                   Լռել, ուժ գտնել ինքդ քո մեջ ու չարտահայտվե՛լ, այն ինչ իրականում տեսնում ես․ մտահոգվում ես, անհանգստանում ես,տրտմում ես ցավ ես պատճառում ինքդ քեզ ու այդ զգացողությունների պահին հայացք ես գցում դուրս ու ականատեսն ես դառնում բնության ստեղծագործությանը ․․․որքա՞ն կատարյալ  է ամեն ինչ, արև կա, ջերմություն, կանաչ է ամենուր ու լուռ ․․․
  Բայց բնությունն էլ է երբեմն տրտմում ու անձրևում, ամպում ու շանթահարում,իր բողոքն այդպես արտահայտում ու ցրտում ու ձյունում,մարդկային բնությունն էլ այդպիսին է;
  Լավ է երբ մարդն արտահայտվում է անկեղծ, անմիջական, չի ստում, դիմացինին խոսքը արտաբերում է պարզ ու հասկանալի,այսինքն բնության բնավորությամբ, իրեն ողջ պարզությամբ;երանելի են նման մարդիկ, նրանց պատճառած սուր խոսքը դաստիարակչական է, անհատին մտածելու,ինքնամաքրվելու, իրականությունը տեսնելու ու ինքն իրեն սխալները ըմբռնելու ու շտկելու հնարավորություններ է ընձեռնում, բայց կա ամենացավալին․․․
    Մեր իրականության մեջ կան մարդիկ, որոնք ոչ մի սխալ չեն ընդունում, բնության մեջ աճած մոլախոտերի նման, իրենց զոռբայությամբ, իրենց եսասիրությամբ,աղավաղում են ամբողջ հունցքը, արդյունքը՝ բերք չկա, ամբողջը մոլախոտերը ծածկել են․․․
           Ամեն ոք շնորհ ունի այս աշխարհի վրա,տեսնել, զգալ ու գնահատել է պետք;
  Մտածելու առիթ կա, մեզանից յուրաքանչյուրը սխալներ ունի,  ոչ ոք կատարյալ չէ;
   Յուրաքանչյուր անհատի մեջ տեսնել միայն լավը, անչափ խրախուսելի է , այդ    միտքը լույսի ճառագայթի նման կփարատի վատ մտածողությունը, կառաջնորդի առողջ դատողությամբ ու կյանքի ճիշտ ուղի կհարթի ;
   Ապրել բնության օրենքներին զուգահեռ ու համահունչ ո՛չ բոլորին է դուր գալիս, մեր իրականության մեջ; Բայց մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ծնվող ու մեռնող օրվա մեջ վերաքննելու ի՞ նչ արեց, որտե՞ղ սխալվեց,ու՞մ նեղացրեց, արդյո՞ք այդ տեղին էր ո՞ր ցավ պատ
ճառեց ինչ որ մեկին ու որչա՞փ էր օգտակար ու դաստիարակչական  այդ ամենը ևամենա- կարևորը՝ գտնել սխալը;
    Եթե ինչ որ բան չի ստացվում․․․կա մի պարզ հարց----- որտե՞ղ եմ սխալվել,,,

вторник, 26 августа 2014 г.

      Հոգեբանները հավաստիացնում են, որ կանանց խառնվածքի որոշ գծերի մասին կարելի է գուշակել նրա նստելու ձևից:
 
      Եթե կինը նստում է ծնկները միասին,  ոտքերը ուսերի լայնութամբ բացած,  ապա ձեր  առջև անկեղծ, բացսիրտ անձնավորություն է:  Այս  կանայք ինքնավստահ  են. կենսուրախ,   հումորի զգացում չի լքում նրանց անգամ ամենադժվարին պահերին, նրանք հեշտությամբ զրույցի են բռնվում անծանոթ մարդկանց հետ:


      Ծնկները միմյանց սեղմած, կոճերը խաչաձևած նստում են  ''տնային տնտեսուհիները'', Նրանց նստելաձևը վկայում է կատարելութան և կենցաղի կարգավորվածութան ձգտման  մասին:: Իր յուրաքանչյուր օրը  ''տնային տնտեսուհին ''  նախապես մանրամասն  ծրագրում է խուսափելու համար անակնկալներից, որոնք նա չի սիրում: Իրենց ամեն մի ձեռնարկում այս կանայք աշխատում են հասցնել մինչև վերջ: Նրանց տանը իդեալական կարգուկանոն է իշխում, բոլոր իրերն իրենց տեղում են, ամուսինը, երեխաները միշտ խնամված են ու կուշտ:

      Ոտքը ոտքին (ոտքերը դեպի առաջ մեկնած), ձեռքերը ծնկներին սովորաբար նստում են <<եսասերները>>: Նրանք ինքնագոհ են, քմահաճ, ցանկացած գնով ջանում են գրավել շրջապատողների ուշադրությունը (հատկապես տղամարդկանց): <<Եսասերները>> չափից դուրս հետաքրքրասեր են, իրենց քիթը խոթում են ամեն ինչի մեջ և ցանկանում մյուսներից ավելի խելացի երևալ: Եթե զրույցի ժամանակ նրան չի հաջողվում իրենը պնդել, նեղանում է (երբեմն ագրեսիվ դառնում) և  ինքնանփոփ դառնում:
   
      Եթե ոտքերն առաջ են ձգված, ընդ որում մեկը մյուսից փոքր-ինչ առաջ, նշանակում է ձեր առջև ձանձրալի անձնավորություն է: Այս կանայք առավել հաճախ անհաշտ, չզիջող բնավորություն ունեն: Նրանք չափից դուրս ինքնավստահ են: Եվ թեև նրանց փաստարկները միշտ համոզիչ են և շատ հարցերում տրամաբանությունը նրանց կողմն է, զրուցակցին ցանկացած գնով իրենց  ճշմարտության մեջ համոզելու ցանկությունը ջղայնացնում է շրջապատողներին:Սխալվելու դեպքում այս կանայք հազվադեպ են խոստովանում իրենց մեղքը:

       Եթե կինը գերադասում է նստել աթոռի ծայրին, ծնկները սեղմած, ուրեմն նա <<տիտիկ չանող է>>: Այս կանայք խիստ ակտիվ են և չափազանց անհամբեր, ամեն ինչին ձեռք են զարկում, բայց ոչինչ ավարտին չեն հասցնում: Փոխարենը կարող են իրենց գաղափարներով խանդավառել ուրիշներին:

пятница, 26 октября 2012 г.

Ինչ է աղքատությունը.

1. Բարոյական     չափանիշների   անտեսում
2. Հոգևոր   արժեքների  նսեմացում
3. Նյութականի  բացակայություն